COP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետ Ռուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ ԱՄՆ-ի հոկեյի կանանց հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը կվերականգնվի Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ առաջարկը Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան «Արդյո՞ք նույնն էր լինելու մեղադրանքը, եթե մի այլ «կրիմինալ» դեպք լիներ ու մեկը «կալաշից» մյուսի ուղղությամբ 6 անգամ մոտիկից կրակեր էրեխեքի ներկայությամբ» Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետ

Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի «աննկատ» խոստովանությունը․ միակողմանի զիջումները հանգեցնում էին նոր պատերազմի 2025-ի գարնանը:

Դաշտում արդեն քանի օր է քննարկվում ԱԽ նախկին քարտուղարի հոդվածը և դրան հաջորդող հարցազրույցը։ Ես ուզում եմ անդրադառնալ այդ հարցազրույցի աննկատ մնացած, բայց, իմ գնահատմամբ, ամենակարևոր խոստովանությանը։ Երբ Արշալույս Մղդեսյանը հարցնում է, թե ինչու ԱԽ քարտուղարը չկանխեց ԵՄ-ի հետ կապված օրենքի ընդունումը ԱԺ-ում, վերջինս ասում է․ «Չհաջողվեց․․․ բայց ես ուզում եմ հիշեցնել, որ դա 2025 թվականի մարտ-ապրիլն էր․․․ բայց նաև տեղի էր ունենում մի շատ կարևոր իրադարձություն՝ դա Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն էին և հնարավոր էսկալացիաները։ Ես չգիտեմ՝ շատերը հիշում են, թե չէ, բայց հրապարակային հնարավոր էսկալացիայի մասին խոսք կար, ես բանակցություն էի վարում Հաջիևի հետ, և նաև սպառնալիքն այն աստիճան էր, որ ԱՄՆ դեսպանատունը քննարկում էր իր էվակուացիայի հարցը․․․»։

Ես այս շրջանը հոյակապ հիշում եմ, ավելին՝ բազմիցս խոսել եմ դրա մասին, քանի որ սա այն շրջանն էր, երբ ՔՊ-ն համաձայնել էր Ադրբեջանի կողմից «Խաղաղության պայմանագրի» տեքստն ավարտին հասցնելու համար առաջադրված վերջին երկու նախապայմաններին։ Մարտի 13-ին կողմերը հայտարարեցին, որ Երևանն ընդունել է վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, և պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում էր, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, իսկ Ադրբեջանը, ի պատասխան, սկսեց ապատեղեկատվական հսկայական արշավ, որը, հենց նույն նախկին ԱԽՔ-ի խոստովանությամբ, բերելու էր պատերազմի։ Պատերազմից մեզ փրկեց ԱՄՆ միջնորդությունը։

Փաստացի, սա ուղիղ խոստովանություն է առ այն, որ Ադրբեջանի պահանջների բավարարումը բերում է նոր էսկալացիայի, որից մենք մեզ պաշտպանել չենք կարող, եթե որևէ երրորդ կողմ չմիջամտի։ Մեզ արդեն վեց տարի ասում են՝ երաշխավոր պետք չէ, ուղիղ ենք խոսում, ուղիղ ենք հարց լուծում, ու այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջանի ձեռքին են դրվում բոլոր խաղաքարտերը։ Միևնույն ժամանակ, չի իրականացվում ՀՀ անվտանգային համակարգը պատշաճ պատրաստվածության բերելու քաղաքականություն, ավելին՝ արժեզրկվում և դեմորալիզացվում է հայոց բանակը։

Ի պատասխան՝ Ադրբեջանն իրեն հարմար պահին նորից սկսում է էսկալացիայի ռիսկ ստեղծել։ Այս խոստովանությունը նաև այլ բան է փաստում՝ Ադրբեջանին պայմանագիր կամ դրա վերջնական ստորագրում պետք չէ, հակառակը՝ հենց հայկական կողմը համաձայնում է ու ասում՝ եկեք ստորագրենք, բարձրանում է պատերազմի ռիսկը, քանի որ Ադրբեջանին պետք է գործընթացի շարունակականության ապահովում, որի ընթացքում ինքը կքայքայի մեր պետությունը, իսկ ՔՊ-ն համաձայնվել է այս «գործարքին»։

Պայմանագիրն անցած տարվա օգոստոսին նախաստորագրվել է բացառապես ԱՄՆ նախագահի միջնորդությամբ։ Ալիևն այլ պարագայում դա չէր նախաստորագրելու, բայց դրանից մեկ տարի անց այդ պայմանագիրը բազմիցս խախտվել է Ալիևի կողմից՝ առանց որևէ պատասխանատվության։

Պարզ տրամաբանությունը գալիս է փաստելու՝ Ադրբեջանին պետք չէ ստորագրություն, Ադրբեջանը կանգ չի առնում, եթե չկան արտաքին դերակատարներ կամ իրեն զսպող, պատրաստված ՀՀ բանակ։ ՀՀ ղեկավարությունը տապալել է անվտանգության ապահովման և բանակի հզորացման քաղաքականությունը՝ ՀՀ-ն տանելով միակողմանի զիջումների այնպիսի ճանապարհով, որոնք ուղղակի վտանգում են ՀՀ ինքնիշխանությունը։ Սահմանադրության շուրջ ստեղծված իրավիճակը դրա վառ ապացույցն է։ Փաշինյանի «խաղաղությանն» էլ աջակցող նախկին ԱԽՔ քարտուղարը, ում ընդամենը գործից հանել են, այդ անվտանգային քաղաքականության տապալման պատասխանատուներից մեկն է։ Ըստ իս՝ հենց այս բովանդակությունը պետք է դնել քննարկման, երբ ՔՊ-ական պաշտոնյան խոստովանում է, որ իրենց քաղաքականությունը բերել է նոր պատերազմի վտանգի, որին իրենք չեն պատրաստվել, և դրա համար դժվար է որևէ մեկին մեղադրել, բացի ՔՊ-ից։

Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները։ Այս մասին ես տարիներ շարունակ փաստերով խոսում եմ հանրային դաշտում։ Իսկ եթե իշխանությունը դա հասկացել է, բայց շարունակել է նույն քաղաքականությունը, ապա խոսքն արդեն պարզապես սխալ հաշվարկի մասին չէ։ Խոսքը պետական անվտանգության նկատմամբ հանցավոր անգործության և հակապետական քաղաքականության մասին է։

Եվ ամենակարևորը՝ խաղաղությունը չի կարող կառուցվել բանակը վարկաբեկելու և հակառակորդի յուրաքանչյուր պահանջը բավարարելու հաշվին։ Եթե այս ամենից հետո իշխանությունը դեռ շարունակում է իր քաղաքականությունը ներկայացնել որպես խաղաղության միակ ճանապարհ, ապա ՀՀ քաղաքացին իրավունք ունի հարցնելու՝ ո՞ւմ շահն է իրականում սպասարկում այդ քաղաքականությունը, և ո՞վ է պատասխան տալու մեր պետության համար ստեղծվող դրա վտանգավոր հետևանքների համար»,- նշել է նա։

COP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորումԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԱդրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԱՄՆ-ի հոկեյի կանանց հավաքականը՝ Աշխարհի չեմպիոնԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը կվերականգնվիՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ առաջարկըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն ՄարուքյանԳերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան«Արդյո՞ք նույնն էր լինելու մեղադրանքը, եթե մի այլ «կրիմինալ» դեպք լիներ ու մեկը «կալաշից» մյուսի ուղղությամբ 6 անգամ մոտիկից կրակեր էրեխեքի ներկայությամբ»Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան. մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը. Արտակ ԶաքարյանՊրահայում բшխվել են երկու մարդատար գնացք. կան վիրավnրներՄահափորձի սպառնալիք Թրամփի դեմ․ Իրանի ծրագրերը բացահայտվել ենԾննդաբերության արձակուրդի նոր կարգ. կրճատում է նախատեսվումՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներԿարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան ԴումիկյանՌԴ-ից արձագանքել են Թրամփի՝ «Պուտինը նահանջում է» հայտարարությանըՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ինՎենսը դեմոկրատներին մեղադրել է Հուանգի շուրջ սկանդալը Թրամփի դեմ օգտագործելու մեջՎայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներՎտանգը կարող է լուրջ լինել. կարևոր զգուշացում գազով աշխատող մեքենաների վարորդներինԱրարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵՄ-ն հակառուսական պատժամիջnցների 22-րդ փաթեթը կհաստատի դեկտեմբերին. PoliticoՍիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համարԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ լուծում․ ՄԻՊԲանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի ՎենսՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ է
Ամենադիտված