ԱՄՆ-ի հոկեյի կանանց հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն
Տափօղակով հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Դանիայում անցկացված աշխարհի առաջնության եզրափակչում ամերիկուհիները 6:2 հաշվով հաղթել են Կանադայի հավաքականին։
Բրոնզե մեդալների համար մրցախաղում Շվեդիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ընտրանուն։