Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը նոյեմբերի 18-ին կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նոյեմբերի 18-ին Գերմանիայի ԱԳ նախարարը կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հանդիպումից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։