«Արդյո՞ք նույնն էր լինելու մեղադրանքը, եթե մի այլ «կրիմինալ» դեպք լիներ ու մեկը «կալաշից» մյուսի ուղղությամբ 6 անգամ մոտիկից կրակեր էրեխեքի ներկայությամբ»
Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔԿ-ն Շաքիում «AKM»-ից 6 կրակոցը գնահատում ա «առողջությանը ծանր վնաս պատճառելու» դիտավորություն:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում ա, որ Նասիմի Մուսաևը 6 կրակոց ա կատարել ինքնաձիգից, որ ոչ թե սպանի Անի Ավետիսյանին, այլ «ծանր վնաս» հասցնի։
Էն դեպքում, որ «հետո Անի Ավետիսյանին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին․․․»
N.B. «…պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ․․․»։
Հ.Գ. Արդյո՞ք նույնն էր լինելու մեղադրանքը, եթե մի այլ «կրիմինալ» դեպք լիներ ու մեկը «կալաշից» մյուսի ուղղությամբ 6 անգամ մոտիկից կրակեր էրեխեքի ներկայությամբ»։
