Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ լուծում․ ՄԻՊ Իրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի Վենս Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»

Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ լուծում․ ՄԻՊ

Մարդկանց վրա թափառող շների հարձակման դեպքերը կանխելու ուղղությամբ պետությունը պետք է մշակի և իրացնի առավել արդյունավետ և գործուն կառուցակարգեր, որոնք առավելագույնս կնպաստեն խնդրի լուծմանը, կապահովեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և կբխեն կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահանջներից։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

 

«Վերջին շրջանում Պաշտպանին հասցեագրվող դիմում-բողոքների, թեժ գծին ստացվող զանգերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերի արդյունքները վկայում են, որ թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել։

 

Այս առումով խիստ մտահոգիչ է այն, որ տարիներ շարունակ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդրին լուծում չի տրվում։ Մարդու իրավունքների պաշտպանը տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ իր գործունեությունն ամփոփող հաղորդումներում տարիներ շարունակ բարձրաձայնում է թափառող շների հարձակումների կանխարգելման ոլորտում առկա համակարգային և բազմաշերտ խնդիրները՝ շեշտադրելով դրանց ազդեցությունը մարդու կյանքի, առողջ ու անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքների պատշաճ իրացման վրա։

 

Հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումների վտանգավորության աստիճանն ու խնդրի հրատապությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր դեպքով պարզաբանումներ է պահանջել իրավասու մարմիններից՝ հատուկ ընդգծելով, որ խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ու մասնագիտական քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ։ Պաշտպանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական դաշտ և նախատեսել բավարար ֆինանսավորում՝ արձանագրված խնդիրներին պատշաճ լուծում տալու համար։ Ընդ որում, խնդրի լուծմանն ուղղված միջոցառումները պետք է կրեն համալիր բնույթ։ Այս տեսանկյունից կարևոր է նաև աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովումը։

 

Թեև Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում մի շարք անհատական դիմում-բողոքներով բարձրացվող հարցերի հնարավոր է լինում տալ լուծում, այնուհանդերձ, դրանք իրավիճակային են և համակարգային առումով խնդիրը շարունակում է մնալ չլուծված»,– նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

 

Նույն հայտարարության մեջ ընդգծվում է, որ Պաշտպանի աշխատակազմի կատարած ուսումնասիրությունները և ստացված տվյալները վկայում են, որ շարունակում է չլուծված մնալ նաև թափառող շների հարձակման հետևանքով մարդկանց առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված խնդիրը։

 

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Պաշտպանը մեկ անգամ ևս ընդգծում է, որ մարդկանց վրա թափառող շների հարձակման դեպքերը կանխելու ուղղությամբ պետությունը պետք է մշակի և իրացնի առավել արդյունավետ և գործուն կառուցակարգեր, որոնք առավելագույնս կնպաստեն խնդրի լուծմանը, կապահովեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և կբխեն կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահանջներից։

 

«Դրանից բացի, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ունեցած պոզիտիվ պարտականությունների համատեքստում պետությունը պետք է մշակի և իրացնի կառուցակարգեր՝ թափառող շների հարձակման հետևանքով քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ իրավական հիմքերի ստեղծման և գործնականում դրանց պատշաճ կիրառության նպատակով»,– եզրափակվում է հայտարարությունը։

Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համարԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ լուծում․ ՄԻՊԲանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի ՎենսՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՖուչիկի փողոցը կանվանափոխվիՀայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ԻրանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԼավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորումըՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված