Իրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի Վենս
Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի հարցում տարաձայնություններ չունի Դոնալդ Թրամփի հետ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի հարցում իր և նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումները լիովին համընկնում են։
Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Fox News-ին տված նրա հարցազրույցին։ Վենսը խոստովանել է, որ Իրանի դեմ պատերազմը և էներգակիրների գների աճը բացասաբար են անդրադարձել Հանրապետական կուսակցության արդյունքների վրա միջանկյալ ընտրություններում։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր չէ թույլ տալ, որ պատերազմը վերածվի երկարատև հակամարտության՝ նշելով, որ այն չպետք է շարունակվի նույնիսկ երկու տարի։