Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հետապնդումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների և գործիչների ձերբակալություններն ու կալանավորումները տպավորություն են թողնում, թե իշխանությունները նպատակ ունեն ամայացնել քաղաքական դաշտը՝ մնալով այդտեղ գործող միակ ուժը։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալ յանն ասում է՝ տեսնում ենք, սակայն, այլ իրավիճակ։ «Այնպես չէ, որ մարդիկ, ընդդիմությունը դադարում են զբաղվել քաղաքականությամբ։ Եթե անգամ որևէ մեկը՝ սկսած Նիկոլ Փաշինյանից մինչև իշխանության այլ շրջանակներ, ունեն այդպիսի մտադրություն, այդ հաշվարկով են կիրառում ուժային լծակներ, ապա գոնե մինչև հիմա տեսնում ենք, որ այդ ամենը չի տալիս տվյալ արդյունքը։ Ընդդիմությունը, համենայնդեպս, չի հրաժարվում լինել, գործել որպես ընդդիմություն, և քաղաքացիներն էլ չեն հրաժարվում արտահայտել իրենց տեսակետները, լինել ընդդիմության ակտիվ կամ պասիվ համակիր և այլն։ Չեմ պատկերացնում գործնականում մի պատկեր, որ Հայաստանում կարող է լինել այդպիսի ռեպրեսիվ իրավիճակ, երբ պարզապես ընդդիմությունը վերանա, ինչպես, օրինակ՝ դե ֆակտո հարևան Ադրբեջանում է կամ մի շարք այլ երկրներում։ Կարծում եմ՝ Հայաստանը պարզապես չունի այդպիսի համակարգի համար անհրաժեշտ ռեսուրս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բադալյանը։ Ըստ նրա, ռեպրեսիվ մեխանիզմի կիրառման նպատակը կամ դրա անհրաժեշտությունը գալիս է այն հանգամանքից, որ իշխանությունը զուտ քաղաքական գործիքակազմի առումով չունի ընդդիմության հանդեպ բավարար մրցունակ լինելու հնարավորություն։ «Այդ պարագայում առաջանում է արդեն իշխանության կարգավիճակից բխող այլ գործիքի, այդ թվում՝ առաջին հերթին իրավապահ լծակներն օգտագործելու կարիքը, ինչի կիրառումը տեսնում ենք։ Այդտեղ կարող ենք դիտարկել արդեն տարբեր ենթանպատակներ կամ հաշվարկներ, բայց բուն խնդիրը հենց դա է՝ քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից և դիմում է այդպիսի գործիքներին։ Որքա՞ն կարող է սա շարունակվել։ Դա արդեն կախված է նաև նրանից, թե ընդդիմությունը ասիմետրիկ տրամաբանությամբ որքան արդյունավետ է աշխատում հասարակության հետ։ Հասկանալի է՝ սիմետրիկ տրամաբանությամբ ընդդիմությունը չի կարող ունենալ հաջողության շանս, որովհետև դրա համար պետք է ունենալ նույնքան և նույնպիսի կարգավիճակ ու լծակներ, ինչպես իշխանությունը։ Հասկանալի է, որ ընդդիմությունը չի կարող այդպիսիք ունենալ։ Ընդդիմությունը չունի իրավապահ կառույցներ և այլն։ Հետևաբար, այստեղ խնդիրն այն է, թե ասիմետրիկ տրամաբանությամբ ինչպիսի՞ արդյունավետությամբ աշխատանք կլինի հասարակության, հասարակական մթնոլորտի, տրամադրությունների, մտածողության, մոտեցումների հետ։ Երբ այդ դաշտում աշխատանքը լինի արդյունավետ, կարծում եմ՝ վաղ թե ուշ ցանկացած իշխանություն հաշվի է նստելու այդ աշխատանքի արդյունքի, այն է՝ հասարակական մթնոլորտի և հասարակության տրամադրվածության հետ։ Ավելին, այսօր նույնիսկ տեսնում ենք դրա գուցե անուղղակի, բայց, այդուհանդերձ, դրսևորումները, որովհետև այն, ինչ իշխանությունը, օրինակ՝ խոսում է Սահմանադրության փոփոխության գործընթացի թեմայով, և երբ, օրինակ՝ իշխանությունը հրապարակավ արտահայտվում է անգամ արտահերթ ընտրության սցենարի մասին, արդեն իսկ անուղղակի դրսևորում է, որ հաշվի են նստում որոշակի իրողությունների հետ։ Սա ամենևին չի նշանակում, որ անպայման կգնան այդպիսի սցենարով, բայց ինքնին բարձրաձայնելը գուցե թույլ, ուրվագծային, բայց դրսևորում է, որ իշխանությունը հաշվի է նստում, երբ ընդդիմությանը հաջողվում է ասիմետրիկ դաշտում աշխատանքի շնորհիվ փոխել իրավիճակ կամ մթնոլորտ նվազագույն առումով։ Իսկ ընդդիմությանը դա հաջողվեց հունիսի 7-ի ընտրության ժամանակ։ Առիթ եմ ունեցել զարմանալու, որ հանրային և քաղաքական ակտիվ շրջանակների զգալի մասը, չգիտես ինչու, փոխանակ աշխատելու հունիսի 7-ի այդ նվազագույն փոփոխությունն առավել զարգացնելու ուղղությամբ, սկսեց առավել արժեզրկել այդ փոփոխությունը և ասել, որ ընդդիմությունը հերթական անգամ պարտվեց, տապալվեց պայքարը և այլն։ Կարծում եմ՝ այդտեղ սիմետրիկ գնահատման դաշտ է մտնում հասարակությունը, երբ այդ մակարդակով է չափում իրավիճակը, մինչդեռ հաջողությունը և, հետևաբար, այսպես ասած՝ իշխանությանը դրա հետ հաշվի նստելը թելադրելը պայմանավորված է աշխատանքի հաջողության ասիմետրիկ տրամաբանությամբ»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ընդդիմությանը, կարծես թե, միավորեց իշխանության՝ նոր Սահմանադրության մասին նախագիծը։ Ընդդիմադիր քաղաքական ուժերն ու գործիչներն անթույլատրելի են համարում, ինչպես իրենք են նշում, հարևան երկրի պարտադրանքով Հայաստանի մայր օրենքի փոփոխությունը։ Բայց երբեմն մտավախություններ են ի հայտ գալիս՝ իսկ հնարավոր կլինի՞ հասարակության շրջանում պրոպագանդել, թե ինչ փոփոխություններ են ցանկանում իրականացնել մայր օրենքում, չէ որ սա, օրինակ՝ համապետական կամ ՏԻՄ ընտրություն չէ, երբ քաղաքացին ընտրում է այս կամ այն թեկնածուին։ «Սա հենց ասիմետրիկ աշխատանքի հնարավորություն և կարևոր ուղղություն է։ Այդ տեսանկյունից պետք չէ հարցը դիտարկել պրոպագանդայի և դրա հնարավոր էֆեկտիվ կամ ոչ էֆեկտիվ լինելու տեսանկյունից։ Ոչ մի պրոպագանդայի հարց չկա, կա մարդկանց հետ այս թեմայով խոսելու, իրավիճակը բացատրելու, հետևանքների վերաբերյալ մարդկանց հետ խոսակցություն ունենալու խնդիր։ Ոչ թե խնդիր, որ մարդը կողմնորոշվի՝ ընդդիմությանն է քվեարկում, թե իշխանությանը, «այո» է ասում, թե «ոչ», այլ կողմնորոշվի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի հետ, ինչ է նշանակում այն օրակարգը, որ բերվում է դաշտ Ադրբեջանի թելադրությամբ ու պայմանով, և դա ինչ հետևանք կարող է ունենալ, առհասարակ, Հայաստանի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար։ Այստեղ շատ ծավալուն և հանգամանալից խոսակցության, ոչ թե քարոզչության հարց է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ աշխատանքն ընդդիմությունն ինչպես է կառուցում։ Եթե շեշտը դրվի քարոզչության տրամաբանության վրա, ապա խիստ կասկածում եմ, որ դա ունենա բավարար արդյունավետություն։ Եթե շեշտը դրվի հանրության հետ երկխոսության, հետևաբար՝ շարունակական, ընդգրկուն, ներառական ինչ-որ պրոցեսի վրա, ապա, կարծում եմ, դրա շնորհիվ հնարավոր է փոխել իրավիճակ, հանրային տրամադրություն ու մթնոլորտ և այլն։ Օրինակ՝ ես կգերադասեի «ընդդիմության համախմբում» կամ «միավորում» ձևակերպումների փոխարեն ավելի շատ օգտագործել «ընդդիմության ջանքերի համատեղում» ձևակերպումը, որովհետև «համախմբում», «միավորում» ձևակերպումները մեզանում բավականին արժեզրկվել են երեք տասնամյակի ընթացքում։ Դրանք հանրության շրջանում, կարծես թե, անմիջապես արժանանում են արհեստականության ընկալումների։ Հետևաբար, պետք է խոսել ջանքերի և աշխատանքի համատեղման մասին, ընդ որում՝ հայտարարության մեջ, որն ընդդիմությունն արեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի կեցավայրում տեղի ունեցած հանդիպման օրը, կարծում եմ, շատ դիպուկ և ճշգրիտ ձևակերպված էր, որ «քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը...» որոշակի նպատակների շուրջ, ոչ թե համախմբվել, միավորվել։ Կարծում եմ՝ այդ ուղենշումը, «մակնշումը» բավականին արդյունավետ է, և պրոցեսը պետք է բովանդակային իմաստով տանել այդ տրամաբանությամբ։ Ոչ մի համախմբում և միավորում պետք չէ, պետք է պարզապես կոնկրետ նպատակների շուրջ համատեղ աշխատանք, համատեղել ջանքերը և աշխատել հասարակության հետ»։

Իսկ վերջում այն մասին, ինչ կատարվում է մեր երկրի շուրջ՝ դրա սահմաններից դուրս։ «Հայաստանի շուրջ ոչ մի նոր բան տեղի չի ունենում, տեղի է ունենում պայքար նոր աշխարհակարգի համար, որն, իհարկե, ժամանակ առ ժամանակ նոր շերտերով, երանգներով կամ շեշտադրումներով է ծավալվում։ Հիմա տեսնում ենք, որ ձևավորվում է կամ կա աշխատանք՝ ձևավորելու որոշակի եռյակ, որը կարող է դառնալ աշխարհակարգային հարցերը քննարկող գլխավոր խումբը՝ Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ կամ Պուտին, Սի Ծինփին, Թրամփ։ Այստեղ եռյակը բավականին բարդ ու հակասական է՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգներում երկիմաստ վիճակը, որը ստեղծվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունից հետո, բայց բոլոր պարագաներում տեսնում ենք դրան միտված պրոցես, նաև դրան հակազդելու եվրոպական ձգտում։ Եվրոպական ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն Եվրամիությանը, այլ նաև բրիտանացիներին, որոնք, ըստ էության, ուկրաինական պատերազմից հետո դարձել են եվրոպական քաղաքականության մոդերատորը կամ առանցքային շարժիչը։ Այս իմաստով մեր շուրջ տեղի ունեցողը սկզբունքորեն այս դիմակայության շրջափուլում է արդեն մի քանի տարի։ Հիմա կան բազմաթիվ անորոշ հարցեր կապված Իրանի, մնացյալ դերակատարների աշխարհաքաղաքական դերի հետ և այլն, այսինքն՝ այստեղ սկզբունքորեն որևէ նոր բան չկա, նոր կարող են լինել շերտերն ու շեշտադրումները»,-եզրափակում է Հակոբ Բադալ յանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՖուչիկի փողոցը կանվանափոխվիՀայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ԻրանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԼավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորումըՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՄեդվեդևը խոսել է ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ հիշատակելով նաև ՀայաստանըԲերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավnրՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԻրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջԱդրբեջանական հեռուստաալիքը կարևորել է Թուրքիայի դերը 44-օրյա պատերազմումՍպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՄասկը և տեխնոլոգիական ոլորտի առաջատար այլ դեմքեր բաց նամակով հորդորում են Հուանգին վերականգնել Nvidia-ի գլխավոր տնօրենի պաշտոնում
Ամենադիտված