Հարավային Կորեան Դեղին ծովում նախազգուշական կրակ Է բացել հյուսիսկորեական նավերի ուղղությամբ
ՄիջազգայինՀարավային Կորեան նախազգուշական կրակ Է բացել այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ի ձկնորսական նավը եւ այն ուղեկցող պարեկանավը Դեղին ծովում կտրել-անցել են այսպես կոչված Հյուսիսային սահմանազատիչ գիծը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին այս մասին հայտնել Է Ռյոնհապ լրատվական գործակալ ությունը:
Հյուսիսային սահմանազատիչ գիծը ծովային սահման Է ծառայում Հյուսիսի եւ Հարավի միջեւ: Նախազգուշական կրակոցներից անմիջապես հետո սահմանախախտները վերադարձել են ԿԺԴՀ-ի տարածքային ջրեր:
Դեղին ծովի շրջանում կորեական երկու պետությունների միջեւ համաձայնություն չկա բաժանման գծի վերաբերյալ, ի տարբերություն ցամաքի ռազմասահմանազատիչ գծի: Պաշտոնապես երկու Կորեաները պատերազմի վիճակում են գտնվում 1950 – 1953 թվականների զինված հակամարտության ժամանակներից ի վեր: Դիմակայությունն այն ժամանակ ավարտվեց զինադադարի համաձայնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: