Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամի կարգավորման ուղիները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ նախարարների հեռախոսազրույցի արդյունքներով։
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի, ինչպես բնորոշել է Մոսկվան, «չհրահրված ագրեսիայի» հետևանքով ստեղծված իրավիճակը։