ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ
ՆԳՆ կիբեռոստիկանությունից տեղեկացնում են, որ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ։ Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով շարունակում են ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։
Դրանք հիմնականում ուղարկվում են օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող հղումներ, որոնց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել անձնական և բանկային տվյալներ՝ գումար հափշտակելու նպատակով։
Կրկին հորդորում ենք Ձեզ՝
Մի՛ բացեք կասկածելի հղումները։
Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։
Արգելափակեք ուղարկողին և հաղորդագրությունը նշեք որպես անցանկալի (Spam/Junk)։
Տվյալների փոխանցման կամ կասկածելի գործողությունների դեպքում անմիջապես կապ հաստատեք բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։
Հիշե՛ք․ պետական մարմնի անվանման օգտագործումը չի նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։ Տեղեկատվությունը ստուգեք միայն պաշտոնական աղբյուրներով։