Վրաստանը չի հրավիրվել ԵՄ ընդլայնման ֆորումին
Վրաստանը չի մասնակցի ԵՄ ընդլայնման ֆորումին և ԵՄ արտաքին գործերի նախարարների համաժողովին, որը կկայանա Բրյուսելում երկուշաբթի՝ նոյեմբերի 16-ին, քանի որ չի ստացել համապատասխան մակարդակի հրավեր, հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Միաժամանակ, հայտարարության մեջ ասվում է, որ «Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիության հետ կառուցողական համագործակցությանը»։
Վրաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ռազմական հակամարտության սկսվելուց հետո, երբ վրացական իշխանությունները հրաժարվեցին կատարել Բրյուսելի պահանջները՝ Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։
Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ է ստացել 2023 թվականի դեկտեմբերին։