Նոյեմբերի 19-ին Չինաստանում կհանդիպեն Թրամփը, Պուտինն ու Սի Ծինփինը. հայտնի են քննարկման հիմնական թեմաները
Սպիտակ տունը և Չինաստանի արտգործնախարարությունը հաստատել են, որ նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կհանդիպեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Եռակողմ հանդիպումը կկայանա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։
Ըստ Financial Times-ի՝ առաջնորդները կքննարկեն միջուկային սպառազինությունների վերահսկողության, միջուկային զենքի տարածման և Իրանի հետ կապված հարցերը, մինչդեռ ուկրաինական հակամարտության կարգավորումը նախատեսված չէ օրակարգում։ Հանդիպումը կանցկացվի առանց նախապես համաձայնեցված օրակարգի։