ԱԺ-ում այսօր խորհրդարանական լսումներ են նախատեսված՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրների շուրջ
Այսօր Ազգային ժողովում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ նվիրված Հայաստանում ժողովրդավարության հետընթացին, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությանը և իրավական երաշխիքներին։
Լսումները հրավիրել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի նախաձեռնությամբ։