Կիբեռհարձակումներ՝ Իլհամ Ալիևի սոցցանցային էջերի վրա
Սոցիալական ցանցերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հաշիվների վրա կիբեռհարձակումներ են իրականացվում։
Այս մասին հայտնում են ադրբեջանական Լրատվամիջոցները՝ հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը։
Ըստ տարածված տեղեկությունների՝ համապատասխան կառույցներն արդեն իսկ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման հարձակումները կանխելու և ստեղծված իրավիճակը հետաքննելու ուղղությամբ։