Չինաստանը դեմ է Ուկրաինայի պատերազմը՝ Պեկին-Մոսկվա-Վաշինգտոն հանդիպման օրակարգում ընդգրկելուն
Չինաստանը դեմ է Ուկրաինայի պատերազմի թեման Պեկին-Մոսկվա-Վաշինգտոն եռակողմ հանդիպման օրակարգում ընդգրկելուն:
Reuters գործակալությունը, հղում անելով չինական կողմի դիրքորոշմանը քաջատեղյակ աղբյուրներին, հաղորդում է, որ Պեկինը դեմ է Ուկրաինայի պատերազմի հարցը Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների նախատեսվող հանդիպման օրակարգում ներառելուն։
Գործակալության հաղորդմամբ՝ ամերիկյան աղբյուրներից մեկի գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, հարցը չի բարձրացնի նախատեսված հանդիպման ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը մտադիր է բանակցություններն օգտագործել միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ եռակողմ համաձայնության հասնելու գաղափարն առաջ մղելու համար։ Սակայն Reuters-ը նշում է, որ Պեկինն անընդունելի է համարում Թրամփի առաջարկը՝ միջուկային բանակցություններ սկսելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 19-ին՝ Չինաստանի Շենժեն քաղաքում։