Պեսկով. Ռուսաստանն ուժով կհասնի Ուկրաինայում իր նպատակներին, եթե համաձայնության չգա Եվրոպայի հետ Ռուսաստանի «ստվերային նավատորմը» ԵՄ-ի ուշադրության կենտրոնում է Պռոշյան բնակավայրում «Volkswagen»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մшhացել է Լատվիա-Հայաստան․ մեկնարկային կազմեր Սևանա լճում սիգի որսն արգելվում է․ կսահմանվի ուժեղացված հսկողություն ԱՄՆ-ն առաջին անգամ Ճապոնիայում գտնվող իր ռազմակայանում տեղակայել է F-15EX կnրծանիչներ Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովը․ ՌԴ ԱԳՆ դեսպան 23-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ գործարքով հետաքրքրված է ԱՊԼ-ի չորս ակումբ Չինաստանը դեմ է Ուկրաինայի պատերազմը՝ Պեկին-Մոսկվա-Վաշինգտոն հանդիպման օրակարգում ընդգրկելուն Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների շուրջ նոր գաղափարները կարող են ճեղքnւմների հանգեցնել. Քուշներ

Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ

ԱՄՆ Մեծ կիրճի (Գրանդ Կանիոն) երկրաբանական շերտերում բացակայում են Երկրի պատմության մոտ 1,2 միլիարդ տարվա վկայությունները։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ բացի պատճառը կարող էր լինել Երկրի մանտիայի շարժումը, որը բարձրացրել է մայրցամաքների որոշ հատվածներ՝ ուժեղացնելով էրոզիան, իսկ ավելի ուշ հանգեցրել դրանց իջեցմանն ու նոր նստվածքային ապարների կուտակմանը, գրել է Live Science-ը։

Կիրճի պատերում մոտ 1,7 միլիարդ տարեկան հնագույն փոխակերպային և մագմատիկ ապարներն անմիջականորեն հպվում են ավելի երիտասարդ նստվածքային ապարներին, որոնք ձևավորվել են մոտ 500 միլիոն տարի առաջ։ Դրանց միջև բացակայում է երկրաբանական պատմության մի հսկայական ժամանակահատված, որը հայտնի է որպես Մեծ անհամաձայնություն։

Այդ ժամանակաշրջանը հատկապես կարևոր է Երկրի վրա կյանքի պատմությունը հասկանալու համար․ այն նախորդել է քեմբրյան պայթյունին և մասամբ համընկել դրա հետ՝ փուլ, երբ կենդանի օրգանիզմների բազմազանությունը կտրուկ աճել է։ Երկրաբանական շերտերում նման բացեր են հայտնաբերվել ոչ միայն Հյուսիսային Ամերիկայում, այլև Եվրոպայի Բալթյան տարածաշրջանում և Չինաստանի հյուսիսում։ Գիտնականները վաղուց են վիճում դրանց առաջացման պատճառների շուրջ։

Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականներն առաջարկել են բացատրություն՝ հիմնված Երկրի մանտիայի շարժման մոդելավորման վրա։ Մանտիան երկրակեղևի տակ գտնվող շերտ է, որտեղ նյութը ջերմության ազդեցությամբ դանդաղ շարժվում է։

Մոդելը ցույց է տվել, որ մանտիայի շրջանառությունը կարող էր Մեծ անհամաձայնության ձևավորման ժամանակաշրջանում առաջացնել նշված երեք տարածաշրջանների բարձրացում։ Դա նպաստել է էրոզիային․ նստվածքային նյութերը հեռացվել են մայրցամաքներից և տեղափոխվել օվկիանոսներ։ Ավելի ուշ՝ վերջին 540 միլիոն տարվա ընթացքում, այդ տարածքները սկսել են իջնել։ Առաջացել են տարածություններ, որտեղ նստվածքները կարող էին կուտակվել՝ ձևավորելով ապարների նոր շերտեր։ Այս արդյունքները համահունչ են Հյուսիսային Ամերիկայում, Բալթյան տարածաշրջանում և Չինաստանի հյուսիսում կատարված երկրաբանական դիտարկումներին։

«Մենք ուսումնասիրել ենք, թե որ վայրերում մանտիայի ազդեցությունը կարող էր հանգեցնել Մեծ անհամաձայնության առաջացմանը։ Եվ պարզվել է, որ բոլոր երեք տարածաշրջաններն էլ հենց այն տարածքներն են, որտեղ երկրաբանական այս երևույթը հատկապես հստակ է արտահայտված»,– պատմել է հետազոտության համահեղինակ, Ավստրալիայի Վուլոնգոնգի համալսարանի երկրաբան Նիկոլաս Ֆլամենը։

Նախկինում որոշ գիտնականներ Մեծ անհամաձայնության առաջացումը կապում էին համաշխարհային սառցապատման հետ, երբ սառույցը կարող էր նպաստել ապարների լայնածավալ քայքայմանն ու մայրցամաքներից նստվածքների հեռացմանը։ Ֆլամենի խոսքով՝ սառցապատումը, հավանաբար, իսկապես կարևոր դեր է խաղացել։ Սակայն նոր հետազոտությունը մատնանշում է ավելի խորքային պատճառ․ առանց մանտիայի շարժման հետևանքով մայրցամաքների բարձրացման՝ սառցադաշտերն ու էրոզիայի մյուս գործոնները չէին կարողանա նստվածքային նյութն այդքան արդյունավետորեն տեղափոխել լանջերով ներքև։

Երկրակեղևը մշտապես նորացվում է սալերի տեկտոնիկայի հետևանքով։ Օվկիանոսային սալերը սուզվում են այլ սալերի տակ և իջնում մանտիայի մեջ․ այս գործընթացը կոչվում է սուբդուկցիա։ Դրանց հետ մոլորակի խորքեր են թափանցում տարբեր քիմիական տարրեր, որոնք հետագայում հրաբխային ժայթքումների ընթացքում կարող են վերադառնալ մթնոլորտ։

Ընդ որում՝ մանտիա ներթափանցող նյութի կազմը ժամանակի ընթացքում փոխվում է։ Օրինակ՝ հնագույն Պալեոթետիս օվկիանոսը, որը գոյություն է ունեցել Պանգեա գերմայրցամաքի ափերի մոտ և փակվել մոտ 200 միլիոն տարի առաջ, պարունակել է մայրցամաքներից լվացմամբ բերված՝ ածխածնով հարուստ նստվածքներ։ Երբ օվկիանոսի հատակը սուզվել է մանտիայի մեջ, այդ ածխածնի մի մասը հայտնվել է Երկրի խորքերում։

Այսօր սուբդուկցիայի գոտիների զգալի մասը կենտրոնացած է Խաղաղ օվկիանոսի շուրջը, որի հատակի մեծ մասը հեռու է մայրցամաքներից և պարունակում է համեմատաբար քիչ ածխածնային նստվածքներ։ Ուստի այժմ մանտիա ներթափանցող նյութի քիմիական կազմը տարբերվում է այն կազմից, որը բնորոշ էր այլ երկրաբանական դարաշրջաններին։

Մադիսոնի Վիսքոնսինի համալսարանի երկրաբան Շանան Փիթերսի կարծիքով՝ ապարների բացակայությունը չպետք է համարել պարզապես տեղեկության կորուստ։ Երկրաբանական տարեգրության այդ բացն ինքնին թույլ է տալիս պատկերացում կազմել Երկրի վրա տեղի ունեցած գործընթացների և մթնոլորտի ու կյանքի զարգացման վրա դրանց հնարավոր ազդեցության մասին։

Մեծ անհամաձայնության ձևավորման ժամանակաշրջանում մակերևույթ դուրս եկող բյուրեղային ապարները կարող էին ավելի ակտիվորեն արտազատել կալիում, երկաթ, մանգան և ածխածին, որոնք հայտնվում էին ծովերում։ Դա կարող էր ազդել ծովային օրգանիզմների զարգացման վրա, այդ թվում՝ նպաստել հանքային կառուցվածքներ, օրինակ՝ խեցիներ ձևավորելու ունակության առաջացմանը։ Փոփոխությունները կարող էին ազդել նաև մթնոլորտի կազմի և թթվածնի պարունակության ավելացման վրա։

Մոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանՊեսկով. Ռուսաստանն ուժով կհասնի Ուկրաինայում իր նպատակներին, եթե համաձայնության չգա Եվրոպայի հետՌուսաստանի «ստվերային նավատորմը» ԵՄ-ի ուշադրության կենտրոնում էՊռոշյան բնակավայրում «Volkswagen»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մшhացել էԼատվիա-Հայաստան․ մեկնարկային կազմերՍևանա լճում սիգի որսն արգելվում է․ կսահմանվի ուժեղացված հսկողությունԱՄՆ-ն առաջին անգամ Ճապոնիայում գտնվող իր ռազմակայանում տեղակայել է F-15EX կnրծանիչներՈւկրաինայի ներկայությունը կարող է փչացնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովը․ ՌԴ ԱԳՆ դեսպան23-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ գործարքով հետաքրքրված է ԱՊԼ-ի չորս ակումբՉինաստանը դեմ է Ուկրաինայի պատերազմը՝ Պեկին-Մոսկվա-Վաշինգտոն հանդիպման օրակարգում ընդգրկելունՈւկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունների շուրջ նոր գաղափարները կարող են ճեղքnւմների հանգեցնել. ՔուշներԲելառուսը Եվրոպայում պատերազմի նախապատրաստության նշաններ է տեսնումՕդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԻրանը հարվшծել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային. ԻՀՊԿԳյումրիում գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՊորտուգալիան սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն կրեց Դանիայի ընտրանուցՓաշինյանը ներկա է գտնվել ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըԻնչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնում
Ամենադիտված