Արշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Փաշինյանը վաղը մեկնելու է Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու (տեսանյութ) Շաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Պшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Կասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Իրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. Fars Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար

Բջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդը

2027 թ.-ի փետրվարի 1-ից բջջային հեռախոսները և նոութբուքերը նախատեսվում է դրոշմավորել նույնականացման միջոցով՝ երկչափ շտրիխ կոդով, որը կլինի ապրանքի փաթեթվածքի վրա։ Առանց կոդի ապրանքը ներմուծողները կկարողանան վաճառել մինչև 2027 թ.-ի ապրիլի 30-ը, իսկ մյուս վաճառողները՝ մինչև մայիսի 31-ը։ Կառավարության որոշման նախագիծը Պետական եկամուտների կոմիտեն դրել է e-draft.am կայքում, քննարկումը կտևի մինչև 2026 թ.-ի նոյեմբերի 27-ը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնները նախատեսված են նախագծի 1-ին կետում և 1-ին ու 2-րդ հավելվածներում, իսկ հիմքը Հարկային օրենսգրքի 396.1-րդ հոդվածի 2-րդ մասն է, որով դրոշմավորման ենթակա ապրանքները և ժամկետները հաստատում է կառավարությունը։

Ի՞նչ ապրանքների է վերաբերում

Նախագիծը վերաբերում է հեռախոսային ապարատներին և մինչև 10 կգ զանգվածով դյուրակիր հաշվողական մեքենաներին, որոնք ունեն առնվազն տվյալների մշակման կենտրոնական բլոկ, ստեղնաշար և դիսփլեյ (նախագծում՝ «դյուրակիր համակարգիչներ և հեռախոսներ»)։

Ինչպե՞ս է երևալու կոդը

Ըստ 1-ին հավելվածի՝

նույնականացման միջոցը Data Matrix ձևաչափի երկչափ շտրիխ կոդ է (կետ 2),

այն դրվում է փաթեթվածքի, պիտակի կամ կպչուն պիտակի վրա այնպես, որ հնարավոր չլինի առանձնացնել փաթեթվածքից (կետ 6),

կոդը դրվում է փաթեթվածքի առավել տեսանելի հատվածում, և դրա վրա չպետք է լինի ընթերցմանը խոչընդոտող որևէ տեղեկություն (կետեր 5–6)։

Ապրանքը շրջանառության մեջ դնելիս ներկայացվող տվյալներում 8517 13 000 0 և 8517 14 000 0 ծածկագրերի (բջջային հեռախոսներ) դեպքում նշվում է նաև IMEI համարը, իսկ նոութբուքերի դեպքում՝ սերիական համարը (1-ին հավելվածի ձև)։

Մինչև ե՞րբ կարելի է վաճառել ապրանքն առանց կոդի

2-րդ հավելվածով.

արտադրողները և ներմուծողները մինչև 2027 թ.-ի փետրվարի 1-ը ներառյալ արտադրված կամ ներմուծված չդրոշմավորված ապրանքը կարող են վաճառել մինչև 2027 թ.-ի ապրիլի 30-ը ներառյալ (կետ 2),

մյուս վաճառողները մինչև ապրիլի 30-ը ձեռք բերված ապրանքը առանց դրոշմավորման կարող են վաճառել մինչև 2027 թ.-ի մայիսի 31-ը ներառյալ (կետ 3)։

Ո՞վ է պատասխանատու

Դրոշմավորման պարտավորություն կրում են ապրանքը ներմուծող և արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (Հարկային օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մաս և 396.1-րդ հոդվածի 1-ին մաս)։ Դրոշմավորման կանոններին չհամապատասխանող ապրանք օտարելու դեպքում նրանք վճարում են 500 000 դրամ տուգանք, իսկ 50 000 դրամից ավելի արժեքի ապրանքի դեպքում՝ ապրանքների արժեքի 100 %-ը, բայց ոչ պակաս, քան 1 500 000 դրամը (424-րդ հոդվածի 1-ին մաս)։ Գնորդի համար պատասխանատվություն նախագծում չկա։

Ամփոփում

Ամփոփելով՝ 2027 թ.-ի փետրվարի 1-ից բջջային հեռախոսի կամ նոութբուքի տուփի վրա նախատեսվում է Data Matrix կոդ, իսկ առանց կոդի ապրանքը խանութներում կարելի կլինի վաճառել առավելագույնը մինչև 2027 թ.-ի մայիսի 31-ը։ Նախագիծը դեռ ընդունված չէ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ումԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներՓաշինյանը վաղը մեկնելու է Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու (տեսանյութ)ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. ՖարմանյանԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազինԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. PoliticoԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումըԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն ենՈղբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաներըՀայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածումԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. ԱբրահամյանՌուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակինԻրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. FarsԱրսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՄակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարՉինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներԱԷՄԳ-ը չգիտի Իրանի ուրանի հարստացման չորրորդ օբյեկտի գտնվելու վայրը և վիճակըՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանՌուսաստանից պայմաններ են ներկայացրել ՀայաստանինԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՀեգսեթը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմшնի մոտ իրեն դիտողություն արած ժամապահինԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ռազմական համագործակցությունը՝ առանցքային ուղղություններից մեկըMicrosoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումըՊուտինին Ուկրաինայի համար մնացել է երկու ծրագիրԳվարդիոլան կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը․ The AthleticՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. ՊեսկովՍտավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձըՓախուստի դիմած` առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված Իրանի քաղաքացին հայտնաբերվել էՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցությունՀորմուզի նեղուցում шկանի վրա գազատար նավ է պшյթել. ԻՀՊԿՇրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամԵս հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. ԾառուկյանՖոն դեր Լայենը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման ծրագիրըԱՄՆ-ն կոշտ քայլերի է դիմել «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ
Ամենադիտված