Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 13-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով, ինչպես նաև Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։