Իրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. Fars
Իրանցի զինվորականները MQ-1 անօդաչու թռչող սարք են խոցել երկրի հարավային Հորմոզգան նահանգում: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը։
«Կուխեստակ բնակավայրի շրջանում մի քանի ժամ առաջ խոցվել է ամերիկյան մեկ MQ‑1 ԱԹՍ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանցի զինվորականները պարբերաբար հայտնում են ամերիկյան տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին: