Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ռազմական համագործակցությունը՝ առանցքային ուղղություններից մեկը Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը Պուտինին Ուկրաինայի համար մնացել է երկու ծրագիր Գվարդիոլան կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը․ The Athletic Եվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. Պեսկով Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը Փախուստի դիմած` առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված Իրանի քաղաքացին հայտնաբերվել է Հորմուզի նեղուցում шկանի վրա գազատար նավ է պшյթել. ԻՀՊԿ Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ Ֆոն դեր Լայենը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման ծրագիրը

Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը

2026 թվականի նոյեմբերի 11-ին Չինաստանի ազգային օպերային թատրոնում կայացած գալա համերգով և մրցանակաբաշխությամբ ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը, որի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Միջազգային նախընտրական փուլերից և Պեկինում անցկացված եզրափակիչ փուլից հետո հայտնի դարձան մրցույթի հաղթողներն ու դափնեկիրները։

Մրցույթը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած շնորհալի երիտասարդ երաժիշտների՝ ստեղծելով միջազգային հարթակ՝ մասնագիտական կարողությունները ներկայացնելու, ստեղծագործական փորձի փոխանակման և դասական երաժշտության միջոցով մշակութային երկխոսությունը զարգացնելու համար։ Մրցույթի առանցքում Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակումն էր՝ ամբողջ աշխարհից Չինաստան ժամանած երիտասարդ կատարողների շրջանում։

Մրցույթն այս տարի առանձնացավ լայն աշխարհագրական ընդգրկմամբ։ Հուլիսից սեպտեմբեր անցկացված միջազգային նախընտրական փուլին հաջորդեցին տարածաշրջանային փուլեր Եվրոպայում, Ասիայում, Հայաստանում և Չինաստանի մի շարք շրջաններում։ Մրցույթն անցկացվեց հինգ անվանակարգում՝ դաշնամուր, ջութակ, ալտ, թավջութակ և կամերային անսամբլ։ Մրցույթի մասնակիցների ելույթներին հնարավորություն է տրվել հետևելու նաև առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։ 

Մրցույթի չորս հիմնական մասնագիտական անվանակարգերում հաղթող են ճանաչվել Չժաո Յույույը (ալտ), Նիու Չժենհաոն (թավջութակ), Գուո Ֆեննինգը (ջութակ) և Էլենա Բաթայեն (դաշնամուր)։ 

Եզրափակիչ փուլում մասնակիցները հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Միջազգային բեմում նվագախմբի հետ ելույթ ունենալը երիտասարդ երաժիշտների համար դարձավ արժեքավոր մասնագիտական փորձառություն՝ հնարավորություն ընձեռելով դրսևորելու իրենց կատարողական վարպետությունն ու բացահայտելու ստեղծագործական ներուժը։ 

Մրցույթի նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ երաժշտական տաղանդներին, խթանել միջազգային ստեղծագործական համագործակցությունը և արժևորել մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ժառանգությունը, որի երաժշտությունը շարունակում է ոգեշնչել աշխարհի տարբեր սերունդների երաժիշտներին ու ունկնդիրներին։

Չինաստանում Խաչատրյանի անվան մրցույթներն անցկացվում են 2023 թվականից, իսկ Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2024 թվականին։

Մրցույթին զուգահեռ անցկացվեց նաև «Խաչատրյանի անվան երիտասարդական երաժշտական շաբաթը»՝ ներառելով վարպետության դասեր, կրթական ծրագրեր և համերգներ։

Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթը կազմակերպում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը և «JINGSE» միջազգային կրթական տեխնոլոգիական ընկերությունը։

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ռազմական համագործակցությունը՝ առանցքային ուղղություններից մեկըMicrosoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումըՊուտինին Ուկրաինայի համար մնացել է երկու ծրագիրԳվարդիոլան կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը․ The AthleticՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըԵվրոպական երկրներն են խզել երկխոսությունը ՌԴ-ի հետ. ՊեսկովՍտավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձըՓախուստի դիմած` առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված Իրանի քաղաքացին հայտնաբերվել էՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցությունՀորմուզի նեղուցում шկանի վրա գազատար նավ է պшյթել. ԻՀՊԿՇրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամԵս հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. ԾառուկյանՖոն դեր Լայենը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման ծրագիրըԱՄՆ-ն կոշտ քայլերի է դիմել «ծննդաբերական զբոսաշրջության» դեմՊայթյուն գազալցակայանում․ դեպքի հանգամանքները պարզվում ենԻրանը հայտնել է Բահրեյնում ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին հարված հասցնելու մասինՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքըԳերմանիան Ուկրաինային կտրամադրի 200 միլիոն եվրո՝ ձմռանն ընդառաջԹրամփը կարծում է, որ իրեն իմփիչմենթ հայտարարելու հիմքեր չկանԵրևանում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կան վիրավnրներԹռիչքների չեղարկումներ և ուշացումներ. իրավիճակը «Զվարթնոց» օդանավակայանումԲաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա ԿոստանյանՀայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են երկու համաձայնագիր70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմիցՀայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքներըՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըԳործընթացի պաշտոնականացումն ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը արագություն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը նոր քաղաքական պայքարի է պատրաստվում․ դեմոկրատներին կոշտ ուղերձ է հղելՀայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԷստոնիան Ուկրաինային կհատկացնի ևս 6,5 մլն եվրո օգնությունԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք ՉալաբյանՄեր թիմը հոգի ու սիրտ դրեց՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Կիպրոսի հավաքականի մարզիչը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասինՈւկրաինական ԱԹՍ-ները hարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվելԻրադարձային Մամուլի տեսություն Գիտություն/տեխնիկա Սպորտ Մշակույթ Ժամանց Medicine Life ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանին hարվածելու մասին«Աստված տա՝ պատերազմն ավարտվի». Զելենսկին նշել է հաջորդ բանակցությունների հնարավոր վայրըԲոլորին կարող են արտաքսել․ Ծառուկյանը՝ Աբու Դաբիի ծեծկռտուքի հետևանքների մասինՄոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվելՌուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են բանակցությունների հաջորդ փուլին ներգրավել ԵՄ-ինՁյուն, մերկասառույց և արգելափակված մեքենաներ․ ինչ է կատարվել Հայաստանի ճանապարհներինՌուբլին անկում է ապրում. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 13-ի դրությամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՆոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն
Ամենադիտված