Իրանը հայտնել է Բահրեյնում ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին հարված հասցնելու մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանին հարված հասցնելու մասին։
Իրանական կողմի հաղորդմամբ՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան Հորմուզի նեղուցի ափին գտնվող Իրանի Սիրիկ քաղաքի հեռահաղորդակցության աշտարակի դեմ հարձակման։
Հարվածի հետևանքների, հնարավոր ավերածությունների կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։ Ամերիկյան և բահրեյնական կողմերի արձագանքի մասին նույնպես տեղեկություններ չկան։