Թռիչքների չեղարկումներ և ուշացումներ. իրավիճակը «Զվարթնոց» օդանավակայանում
Ռուսաստանից Երևան ուղևորվող երկու ավիաչվերթ չեղարկվել է, ևս երկուսը ուշանում են Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչուների կողմից ՌԴ տարածաշրջանների վրա հարձակումների ֆոնին: Այս մասին հայտնում է SputnikArmenian:
«Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի տվյալներով՝ ուշանում են Միներալնիե Վոդիից և Բաթումից ժամանող չվերթերը։ Ուշացումով են իրականացվում նաև Շարժայից և Մոսկվայից նախատեսված չվերթերը։