Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին: Հանդիպումը տեղի է ունեցել Աբու Դաբիում ռուս-ամերիկա-ուկրաինական եռակողմ բանակցությունների վերջին փուլի ավարտից մեկ օր անց:
Ինչպես նշել է Քուշները, Մոսկվա կատարած այցից հետո ամերիկացի պատվիրակները մտադիր են այցելել Կիև։