Ճապոնիայում երկու սեխ են վաճառել ռեկորդային 27 հազար դոլարով
LifeՄայիսի 26-ին Ճապոնիայում հռչակավոր «յուբարի» տեսակի երկու սեխ են վաճառել պատմության մեջ չտեսնված գումարով՝ 3 միլիոն իենով (ավելի քան 27 հազար դոլարով): Դա դարձել Է այն աճուրդի արդյունքը, որը կայացել Է Սապորո քաղաքի՝ երկրի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոյի վարչական կենտրոնի գլխավոր շուկայում: Նախորդ ռեկորդը սահմանվել Էր 2008 թվականին եւ կազմել Էր 2,5 միլիոն իեն՝ ավելի քան 22,7 հազար դոլար ընթացիկ փոխարժեքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռեկորդակիր սեխերը ձեռք Է բերել Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հարավ - արեւմուտքի Ամագասակի քաղաքի գերշուկայի սեփականատերը: Նա մտադիր Է նախ դրանցով զարդարել իր խանութի ցուցափեղկը, իսկ այնուհետեւ հանել ինտերնետ-աճուրդի:
Ճապոնիայում կանոնավոր կերպով անցկացվում են նրբընտիր տեսակների թանկարժեք մրգերի եւ բանջարեղենի աճուրդներ: Անցյալ տարի, օրինակ՝ մանգոյի երկու պտուղներ՝ Միյաձակիի հարավային պրեֆեկտուրայի տնկադաշտերից վաճառել են 2,5 հազար դոլարով: Այդպիսի պատկառելի գումարներ սովորաբար վճարում են խանութների տերերը, որոնք մրգերը ցուցադրում են գովազդային նպատակով՝ որպես պատկառանք ներշնչող հաստատության խորհրդանիշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը`AP