«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասին Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին Անդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը

«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին շրջանում հայկական ծանրամարտի մարզահարթակներում սկսել են այնպիսի «բարձունքներ» գրանցվել, որոնցից մարզասերների սիրտը ոչ թե տեղն է ընկնում, այլ՝ կոկորդը։ Մեդալների փոխարեն հավաքականը գնալով ավելի հաճախ հիասթափություն է բերում, իսկ համացանցն ու սպորտային ֆորումներն օր օրի ավելի բարձր են պահանջում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ու մինչ շատերը զարմանում են, թե ինչպես կարելի է հասցնել մարզաձևը այսպիսի մռայլ վիճակի, պատասխանը պետք է փնտրել ոչ թե մարզաբազաներում, այլ Ազգային ժողովի կուլիսներում։ Թղթերով՝ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում՝ սովորական ԱԺ պատգամավոր։ Բայց խորհրդարանական խոհանոցից հասնող խոսակցություններն այլ բան են ասում։ Խմբակցությունը, ինչպես կարգն է, ունի և՛ պաշտոնական ղեկավար, և՛ քարտուղար, բայց, շատերի համոզմամբ, իրական, ստվերային «տանտերը», հրամաններ տվողն ու ողջ մեխանիզմը պտտողը հենց Հարությունյանն է։

 Արդյունքում ստացվում է մի զավեշտալի կառավարչական կոլապս։ Մարդն առավոտից երեկո կլանված է իշխանական խմբակցության ստվերային կառավարմամբ, որոշումներով, մտքերի համակարգմամբ ու քաղաքական հաշվարկներով։ Եվ բնական հարց է ծագում՝ իսկ ինչքա՞ն ժամանակով կամ ինչպիսի՞ հոգատարությամբ պետք է նա հասցնի մտածել հայկական ծանրամարտի, մարզիկների, ձողերի ու մրցաշարերի մասին։ Պարզվում է՝ ոչ մի ժամանակով էլ չի հասցնում։ Այսպես կոչված՝ «մեկտեղման» այս փորձը բերել է նրան, որ մեծ քաղաքականության ստվերում ծանրամարտի «շտանգան» մնացել է օդում կախված, իսկ ֆեդերացիան՝ առանց տնտեսվարի հայացքի։

 Բայց պատկերն ամբողջական չի լինի, եթե չհիշենք, թե ուր է հասել այս իշխանավորների «ձեռքբերումների» հաշվեկշիռը մեծ սպորտում։ Տարիներ շարունակ հայկական սպորտը ոտքի հանած, զրոյից այն միջազգային բարձունքների հասցրած Գագիկ Ծառուկյանին իշխանությունները ժամանակին կեղծ ու անհիմն մեղադրանքներով թիրախավորեցին, կալանավորեցին, սկսեցին նաև բիզնեսները խլելու «հայտնի գործընթացը»։ Արդյունքում ունենք այսպիսի հակադրություն. մարդը, որը գիտեր սպորտի համը, հոտն ու գինը, այսօր զրկված է բնականոն գործունեությունից, իսկ դիլետանտները՝ մարդիկ, որոնք սպորտից ոչ մի բան չեն հասկանում, իշխանություն վերցնելով՝ իրենց «կպցրին» նաև սպորտային տարբեր ոլորտների ղեկավարումը։ Արդյո՞ւնքը։ Արդյունքն օրեցօր ակնհայտ գահավիժումն է։

Մարդիկ օդից իշխանություն են «կպցրել» ու ինչպես մյուս բոլոր ոլորտները, այնպես էլ պետության կառավարումը իշխանություն վերցնելուց հետո այնպես են կատարյալ ձախողել, որ նրանց գնալուց հետո մի 10 իշխանություն հազիվ թե կարողանա մեր պետությունը խելքի բերել։ Եվ քանի դեռ դիլետանտներն են շարունակում ղեկավարել ոլորտներ, այդ թվում՝ հայկական սպորտը, հայկական ծանրամարտը և ոչ միայն այն, շարունակում է բարձրացնել ոչ թե ոսկե մեդալներ, այլ հանրային զայրույթի ծանրությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումըՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգըԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցումԵրևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրելԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմային
Ամենադիտված