Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին Անդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Անթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Իտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Դպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվում

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել հանրակրթական ուսումնական հաստատությունների կատարողականի գնահատման կարգում՝ վերանայելով բարձր և ցածր կատարողական ունեցող դպրոցների գնահատման չափանիշները, հստակեցնելով ֆինանսական խրախուսման տրամադրման պայմաններն ու անհրաժեշտ տվյալների ներկայացման ձևաչափերը։

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծն ու դրա հիմնավորումը։

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1150-Ն որոշման մեջ, որով սահմանվել է բարձր կատարողականի արդյունք ունեցող դպրոցներին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողական ունեցող հաստատություններին աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը։

Ինչո՞ւ են առաջարկվում փոփոխությունները

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և հստակեցնելու դպրոցների կատարողականի գնահատման չափանիշները, գնահատման գործընթացի կազմակերպման ընթացակարգերը և դրա համար անհրաժեշտ տվյալների շրջանակը։

Փոփոխությունների նպատակն է ապահովել գնահատման գործընթացի ամբողջականությունը, հետևողականությունն ու միասնականությունը, ինչպես նաև հստակեցնել ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները։

Ինչպե՞ս կփոխվի դպրոցների գնահատման կարգը

Նախագծով առաջարկվում է հստակեցնել գնահատման չափանիշների ներկայացման և հաստատման ընթացակարգը։ Մասնավորապես, գնահատման չափանիշների նախագիծը հանձնաժողովին պետք է ներկայացվի մինչև գնահատման գործընթացի մեկնարկը, իսկ չափանիշները կհաստատվեն հանձնաժողովի կողմից՝ նախարարի հրամանով։

Միաժամանակ նախատեսվում է, որ գնահատման չափանիշների կիրառման մեթոդաբանությունը, այդ թվում՝ չափանիշների կշիռները, շեմային արժեքները և գնահատման հաշվարկային մեխանիզմը, հրապարակման ենթակա չեն լինի։

Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ այս կարգավորումը նպատակ ունի նվազեցնել գնահատման ցուցանիշների ձևական ապահովման և գնահատման արդյունքների վրա արհեստական ազդեցության ռիսկերը՝ հնարավորություն տալով դպրոցների գործունեությունը գնահատել իրական արդյունքների հիման վրա։

Ի՞նչ նոր չափանիշներով կգնահատվեն դպրոցները

Նախագծով վերանայվում են հաստատությունների գործունեության գնահատման չափանիշները։ Մասնավորապես, առաջարկվում է գնահատման ընթացքում հաշվի առնել՝

ուսումնական պլանի ձևավորման ժամկետները և դրանում կատարված փոփոխությունները,
դասաբաշխումը՝ ըստ պետական, դպրոցական և անհատական բաղադրիչների,
անհատական բաղադրիչի հաշվին ձևավորված խմբակները և դրանցում ընդգրկված սովորողների թիվը,
թեմատիկ պլանների ձևավորման ժամկետները,
ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար երկարօրյա ուսուցման կազմակերպումը և այդ ծառայություններից օգտվողների թիվը,
նախագծային աշխատանքներում սովորողների ներգրավվածությունը,
սովորողների փոխադրման և ավարտական փաստաթղթերի ձևավորման գործընթացները,
տվյալ տարվա հերթական ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների թիվը,
մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքում գնահատականի փոփոխություն ունեցած ուսուցիչների թիվը,
սովորողների գնահատման համակարգի օբյեկտիվությունը։

Բացի այդ, վերջին հինգ տարվա ընթացքում մանկավարժական համակազմի մասնագիտական կարողությունները գնահատելիս հաշվի կառնվեն նաև կամավոր ատեստավորման դրական արդյունք ունեցող և տարակարգ ունեցող մանկավարժական աշխատողների թվերը։

Ի՞նչ պայմաններ կսահմանվեն դպրոցների խրախուսման համար

Նախագծով հստակեցվում են բարձր կատարողական ունեցող դպրոցների կողմից ներկայացվող նորարարական ծրագրին, ինչպես նաև նախարարության կողմից տվյալ ուսումնական տարվա համար որպես առաջնահերթություն սահմանված առնվազն մեկ ծրագրին մասնակցելու պահանջները։

Վերանայվում են նաև գնահատման հանձնաժողովի կողմից ներկայացված հայտերի ուսումնասիրման և գնահատման ընթացակարգերը։ Ֆինանսական խրախուսման տրամադրման կարգավորումները կհստակեցվեն՝ հաշվի առնելով բյուջետային հատկացման ընդհանուր չափը։

Ինչպե՞ս կարող են օգտագործվել տրամադրվող ֆինանսական միջոցները

Նախագծով հստակեցվում են բարձր և ցածր կատարողական ունեցող դպրոցներին տրամադրվող լրացուցիչ ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները։

Մասնավորապես, բարձր կատարողական ունեցող դպրոցներին հնարավորություն կտրվի իրենց փորձը ներկայացնել միջազգային կամ տեղական համաժողովներում, հանրայնացնել ձեռքբերումները և առկա ռեսուրսներն ընդգրկել տարբեր ծրագրերում։

Ցածր կատարողական ունեցող դպրոցներին էլ հնարավորություն կտրվի տեղական համաժողովներում ուսումնասիրել այլ ուսումնական հաստատությունների փորձը։

Ինչպե՞ս կփոխվի դպրոցների վերաբերյալ տվյալների ներկայացման կարգը

Նախագծով նոր խմբագրությամբ է շարադրվում «Բարձր կատարողականի արդյունքով գնահատման համար հաստատության վերաբերյալ տվյալներ» Ձև N 1-ը։

Բացի այդ, կարգը լրացվում է նոր՝ Ձև N 2-ով, որով սահմանվում է ցածր կատարողականի արդյունքով գնահատման համար հաստատության վերաբերյալ տվյալների ներկայացման միասնական ձևաչափը։

Այս փոփոխությունների նպատակն է ապահովել գնահատման համար անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրման և ներկայացման միասնական մոտեցում։

Ե՞րբ կկիրառվեն նոր կարգավորումները

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կատարելագործել հանրակրթական ուսումնական հաստատությունների կատարողականի գնահատման գործընթացը, բարձրացնել դպրոցների գործունեության արդյունքների համադրելիությունը և նպաստել բարձր կատարողական ունեցող հաստատությունների ձեռքբերումների տարածմանը, ինչպես նաև ցածր կատարողական ունեցող դպրոցների զարգացմանն ուղղված աջակցության նպատակային կազմակերպմանը։

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։ Միաժամանակ չեն փոփոխվելու դպրոցների կատարողականի արդյունքներով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու համար նախատեսված ֆինանսավորման ընդհանուր չափերը,-տեղեկացնում է Iravaban.net–ը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Դպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումըՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգըԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցումԵրևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց«Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել էԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրելԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմայինՌուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններըԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն ՀարությունյանԱբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՏավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվելՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա ՄաթևոսյանԻրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքումՀանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծըԻրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանելՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումCOP 31. դիմավորման պաշտոնական արարողություն
Ամենադիտված