Իտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Աբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմային Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Իսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ Քննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան Տավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվել

Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն Մարուքյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ևս մեկ անգամ բացահայտում է Հայաստանի արդարադատության և քրեակատարողական համակարգերի խորքային խնդիրները։

Շուրջ տասը տարի ես զբաղվել եմ քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական գործունեությամբ, ուսումնասիրել բանտերում արձանագրված մահվան դեպքերը, հրապարակել զեկույցներ և համապատասխան գործերով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Լավ գիտեմ, թե ինչ պատասխանատվություն է կրում պետությունը փակ հաստատություններում գտնվող մարդկանց կյանքի և առողջության համար։

Ընտրակաշառքի մեղադրանքով կալանավորված Արսեն Գևորգյանը, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է սրտի կաթվածից։ Սակայն ինչո՞ւ էր անհրաժեշտ նրա նկատմամբ հենց կալանք կիրառել, եթե հնարավոր էր ընտրել այլընտրանքային խափանման միջոց, օրինակ՝ տնային կալանք։ Իսկ եթե պարզվի, որ առաջադրված մեղադրանքն անհիմն էր, ո՞վ է պատասխան տալու։

Մարդու կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության պոզիտիվ պարտավորությունն է։ Հետևաբար կալանքի տակ տեղի ունեցած յուրաքանչյուր մահվան դեպք պետք է մանրակրկիտ քննվի։ Անհրաժեշտ է պարզել՝ ինչ առողջական խնդիրներ է ունեցել Արսեն Գևորգյանը, ինչ հիմքերով է նրա նկատմամբ կալանք կիրառվել, ինչ պայմաններում է նա պահվել, և արդյոք ապահովվել են անհրաժեշտ բժշկական օգնությունն ու պատշաճ վերահսկողությունը։

Սակայն խնդիրը շատ ավելի խորն է։ Հայաստանում կալանքը հաճախ կիրառվում է ոչ թե որպես խափանման միջոց, այլ փաստացի որպես պատիժ՝ մինչև մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, մինչդեռ այն պետք է կիրառվի բացառիկ դեպքերում՝ բավարար և ծանրակշիռ իրավական հիմքերի առկայությամբ։ Մարդիկ ամիսներ շարունակ պահվում են կալանքի տակ, թեև այդ ընթացքում նրանց մասնակցությամբ երբեմն որևէ քննչական գործողություն չի իրականացվում։ Լուրջ խնդիրներ կան նաև կալանավորված անձանց առողջության պահպանման, պահման պայմանների և պատշաճ վերահսկողության ապահովման հարցերում։

Տարիներ շարունակ բարձրաձայնել ենք խորհրդային ժամանակներից ժառանգված բանտերը, մասնավորապես՝ ԱԱԾ մեկուսարանն ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու անհրաժեշտության մասին։ Մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում եվրոպական չափանիշներին համապատասխան արդարադատության մասին խոսելն անիմաստ է։ Հայաստանին անհրաժեշտ են ժամանակակից քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հարգվում են յուրաքանչյուր մարդու իրավունքներն ու արժանապատվությունը՝ անկախ նրան առաջադրված մեղադրանքից։

Այս ամենը լուրջ հետևանքներ ունի նաև քաղաքական մրցակցության համար։ Երբ համայնքային ընտրություններին մասնակցող թեկնածուն կալանավորվում է, ապա մահանում բանտում, մյուսների մոտ մտավախություն է առաջանում, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելը կարող է հանգեցնել նման ողբերգական հետևանքների։ Նման մթնոլորտը խաթարում է ազատ քաղաքական մրցակցությունը և նպաստում իշխանության կենտրոնացմանը։

Համոզված եմ՝ անհրաժեշտ է հանրային լայն համախմբում՝ քրեակատարողական համակարգն արմատապես բարեփոխելու, կալանքի անհարկի կիրառումը բացառելու և մարդու կյանքի ու արժանապատվության պաշտպանությունը պետության իրական առաջնահերթությունը դարձնելու համար։

Ցավակցում եմ Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և թիմակիցներին։ Պահանջում եմ դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն։ Պետք է պարզվեն մահվան պատճառներն ու կալանքի որոշման հիմնավորվածությունը, ինչպես նաև իրավական գնահատական տրվի պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին։

ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրելԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. ՊեսկովՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմայինՌուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններըԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն ՀարությունյանԱբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՏավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվելՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա ՄաթևոսյանԻրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքումՀանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծըԻրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանելՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումCOP 31. դիմավորման պաշտոնական արարողություն«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանԵրեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա ՂահրամանյանԽորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակըՀանրապետականները որոշել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում իրենց առաջնորդներինԱրմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինԹոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարներըՀանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե ՀովհաննիսյանՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովԵս նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. ԶելենսկիԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ
Ամենադիտված