Իսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ Քննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան Տավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվել Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքում Հանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծը Իրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանել Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում COP 31. դիմավորման պաշտոնական արարողություն

Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան (ՖԱՀՖ) և Գագիկ Ծառուկյան Հիմնադրամը սկսում են միջազգային գործունեության նոր փուլ՝ նպատակ ունենալով ամրապնդել հայկական կինոյի ներկայությունը միջազգային կինոարդյունաբերության մեջ, ընդլայնել համատեղ արտադրության հեռանկարները և նոր համագործակցային կապեր հաստատել միջազգային կինոհարթակների ու մասնագիտական կառույցների հետ։
․
Որպես այս նոր փուլի մեկնարկ՝ ՖԱՀՖ-ն առաջին անգամ կներկայանա Կահիրեի 47-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող Cairo Industry Days-ում՝ սեփական տաղավարով, ինչպես նաև հանդես կգա Cairo Film Connection ծրագրի հովանավորների կազմում։

• ՖԱՀՖ-ը Կահիրեի 47-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում

ՖԱՀՖ-ի պատվիրակությունը Կահիրեում կլինի նոյեմբերի 15–20-ը։ Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00–13:00-ին, Cairo Film Market-ի հարթակում տեղի կունենա Ֆեդերացիայի պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում կներկայացվեն ՖԱՀՖ-ի առաքելությունը, միջազգային ծրագրերը, արտադրության փուլում գտնվող «ՎԵՐԱ» և «ՓԱՇԱ․ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԸ» լիամետրաժ միջազգային կինոնախագծերը, CINEMA ALLIANCE նախաձեռնությունը և «ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակը։

• Միջազգային համատեղ կինոնախագծեր

ՖԱՀՖ-ի շնորհանդեսի առաջին հատվածը նվիրված կլինի Ֆեդերացիայի հովանու ներքո իրականացվող միջազգային կինոնախագծերին։ Կահիրեում ներկա կինոարդյունաբերության մասնագետներին կներկայացվեն ֆինանսավորման եզրափակիչ փուլում գտնվող «ՎԵՐԱ» և առաջին անգամ՝ «ՓԱՇԱ․ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԸ» լիամետրաժ կինոնախագծերը։

• CINEMA ALLIANCE – մեկ մուտքի հնարավորություն դեպի Հայաստան

Շարունակելով միջազգային կինոհարթակներում Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի ներկայացման ուղղությամբ իր աշխատանքը՝ ՖԱՀՖ-ը կներկայացնի նաև Հայաստանի նկարահանման վայրերը և իր հավակնոտ կառուցվածքային նախաձեռնությունը՝ CINEMA ALLIANCE-ը։CINEMA ALLIANCE-ը հայկական ընկերությունների համախմբված ցանց է՝ զբոսաշրջային գործակալություններից մինչև հետարտադրական ծառայություններ մատուցող ստուդիաներ։ Այն նպատակ ունի միջազգային կինոխմբերին առաջարկել Հայաստանի արտադրական էկոհամակարգ մուտք գործելու միասնական հարթակ՝ ապահովելով անհրաժեշտ ծառայությունների և մասնագիտական ներուժի հասանելիությունը մեկ կետից։

• «ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակի առաջին հանձնումը՝ Cairo Film Connection-ում

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան՝ իր գլխավոր գործընկեր Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի հետ համատեղ, հիմնել է «ՈՍԿԵ ՎԱՐԴ» ամենամյա միջազգային կինոմրցանակը։ Մրցանակի նպատակն է խթանել կին ռեժիսորների ստեղծագործական նախաձեռնությունները և նպաստել նրանց հեղինակային լիամետրաժ ֆիլմերի նախագծերի զարգացմանն ու առաջխաղացմանը։

«ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակի առաջին դափնեկիրը կընտրվի Cairo Film Connection-ի 12-րդ թողարկման շրջանակում ներկայացված կին ռեժիսորների նախագծերից։ Մրցանակի հանձնումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ Cairo Film Connection Awards Ceremony-ի ընթացքում, որը կազմակերպվում է Cairo Industry Days-ի շրջանակում՝ կինոփառատոնի նախագահի, միջազգային պատվիրակների, գործընկերների, հովանավորների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այսպիսով, Կահիրեն կդառնա «ՈՍԿԵ ՎԱՐԴ» միջազգային մրցանակի առաջին հանձնման հարթակը՝ սկիզբ դնելով դրա ամենամյա միջազգային գործունեությանը։ Մրցանակի միջազգային շնորհանդեսը նախատեսվում է 2027 թվականին՝ Կաննի կինոշուկայի ընթացքում։

«ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակը ներառում է բրոնզաձույլ վարդի արձանիկ և դրամական պարգև։ Արձանիկի հեղինակն է հայ վարպետ, EVANI բրենդի հիմնադիր Արման Պողոսյանը։

• Ֆեդերացիայի միջազգային ներկայության ընդլայնում

Կահիրեի կինոշուկայում սեփական տաղավարով ներկայանալը, միջազգային մրցանակի հիմնադրումը և նոր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության համաձայնագրերի ձևավորումը Ֆեդերացիայի ռազմավարության մաս են կազմում։ Այս ռազմավարության կարևոր քայլերից է Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի և Cairo Film Connection-ի միջև համագործակցության հուշագիրը, որի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս Վենետիկում և այժմ գտնվում են ավարտական փուլում։ Հուշագիրը նախատեսում է առաջիկա տարիներին երկու կառույցների համագործակցության զարգացում՝ հայկական կինոնախագծերի միջազգային առաջխաղացման, Կահիրեում դրանց ներկայացման, համարտադրողների և ֆինանսավորման աղբյուրների ներգրավման, ինչպես նաև միջազգային մասնագիտական կապերի ընդլայնման ուղղություններով։ Այս համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել հայկական կինոնախագծերի համար և նպաստել Հայաստանի՝ որպես ստեղծագործական ու արտադրական համագործակցության գրավիչ կենտրոնի միջազգային ճանաչմանը։

ՖԱՀՖ-ը Կահիրեում կներկայացնեն Ֆեդերացիայի խորհրդի նախագահ Հովհաննես Գալստյանը, ԱՄՆ-ում ՖԱՀՖ-ի դեսպան Նորա Արմանին և ՖԱՀՖ-ի միջազգային կապերի պատասխանատու Անի Գալստյանը։
Պետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններըԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն ՀարությունյանԱբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններըԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՏավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվելՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա ՄաթևոսյանԻրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքումՀանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծըԻրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանելՀայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլումCOP 31. դիմավորման պաշտոնական արարողություն«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանԵրեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա ՂահրամանյանԽորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակըՀանրապետականները որոշել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում իրենց առաջնորդներինԱրմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինԹոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարներըՀանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե ՀովհաննիսյանՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովԵս նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. ԶելենսկիԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԻսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել ԳազաԱրդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվությանՄայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա ՍողոմոնյանԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՆեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. YnetՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանՔուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը«Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմիցԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց
Ամենադիտված