Կորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ Լույս չի լինելու Ճապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Մոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Մոսկվայում կանցկացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի կատարելագործումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրները։ Օրակարգում կարող է ընդգրկվել նաև կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Գագաթնաժողովից առաջ ազդակներ են հնչել, որ անդամավճարների պարտքի պատճառով Երևանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Գրում է Interfax-ը։

Նիստի ընթացքում մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները կամփոփեն Ռուսաստանի նախագահության շրջանում համատեղ կատարված աշխատանքները և կսահմանեն կազմակերպության հետագա զարգացման առաջնահերթությունները։

Նախօրեին Պուտինը հայտարարել է, որ միջազգային շարունակվող լարվածության պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրներին կարևոր է շարունակել ամրապնդել կազմակերպության ներուժը և համակարգել ջանքերը՝ առկա խնդիրները լուծելու համար։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստում նախատեսվում է ընդունել Ռուսաստանի նախաձեռնությամբ մշակված՝ մինչև 2030 թվականը ՀԱՊԿ անդամ պետությունների հակաահաբեկչական ռազմավարությունը։

«Ռազմական համագործակցության համատեքստում կարևոր նշանակություն կունենան ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգի կատարելագործման և հավաքական ավիացիոն ուժերի զարգացման վերաբերյալ որոշումները», – նշել են Կրեմլում։

Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր։ Դրանցից առանցքայինը կլինի Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, ինչպես նաև նոր հակաահաբեկչական ռազմավարությունը։

Գագաթնաժողովում նախատեսվում է նաև որոշում ընդունել 2027 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ-ում նախագահությունը Ռուսաստանից Տաջիկստանին փոխանցելու մասին։ Ակնկալվում է, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կներկայացնի իր երկրի նախագահության առաջնահերթությունները։

Նիստին առաջին անգամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակով կմասնակցի Ղրղզստանի ներկայացուցիչ Տաալաթբեկ Մասադիկովը։ Որպես հյուրեր հրավիրվել են ԱՊՀ և ՇՀԿ գլխավոր քարտուղարներ Սերգեյ Լեբեդևն ու Նուրլան Երմեկբաևը։

Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի հարցերից մեկը կարող է լինել Հայաստանի հետ կապված իրավիճակը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում չէին բացառել, որ կազմակերպության բյուջեին չվճարված անդամավճարների պատճառով Երևանը կարող է ժամանակավորապես զրկվել ՀԱՊԿ խորհրդում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

Գագաթնաժողովից առաջ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարներն ու անվտանգության խորհուրդների քարտուղարներն արդեն քննարկել են այդ հարցը և որոշման նախագիծը ներկայացրել Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, սակայն, ընդգծել է, որ նույնիսկ այդ որոշման ընդունումից հետո Երևանը կպահպանի միավորման անդամի բոլոր հիմնական իրավունքները։

«Եթե ցանկանում են, որ մենք վտարենք Հայաստանին ՀԱՊԿ-ից, մենք այդպես չենք վարվի», – հայտարարել է Լավրովը։ Նա նաև հիշեցրել է, որ Երևանից կազմակերպությունից դուրս գալու պաշտոնական դիմում չի ստացվել, իսկ ՀԱՊԿ-ի անօգտակար լինելու մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, նրա խոսքով, փաստաթղթերով ամրագրված չեն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱՊԿ գագաթնաժողովի օրը գտնվելու է Թուրքիայում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով, ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված այլևս շահեր չունի։

«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր շահերն սպառված են, մենք այլևս ՀԱՊԿ-ի հետ կապված շահեր չունենք», – ասել էր Փաշինյանը։

Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացԼույս չի լինելուՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակըԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլՊենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումըԹրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջՄոսկվայում մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ օրակարգում նաև Հայաստանի հարցն էՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումըԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն ՄնացականյանԱրսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունըՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջըԵվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ ԼավրովՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համարՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. ԼավրովՆիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ ԿարապետյանԹուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին
Ամենադիտված