Վարորդներին զգուշացնում են՝ տեսախցիկներ են տեղադրվել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել կանոնները
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Այվազովսկու փողոցի 127/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Տեսանկարահանող սարքը գործարկվելու է նոյեմբերի 13-ից։
ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- հայտնում են գերատեսչությունից։