Քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵ
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ցնցված և խորապես վշտացած է անազատության մեջ գտնվող` Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի անժամանակ մահվամբ և ցավակցում է նրա ընտանիքի անդամներին և մերձավորներին:
Միաժամանակ արձանագրում ենք, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը։