Իսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել պայթյnւն. կա զnհ և վիրավnրներ
Իսպանիայի Օվիեդո քաղաքի թաղամասերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, իսկ մյուսը՝ վիրավորվել, հաղորդում է Comercio-ն։
«Մեկ ոստիկան զոհվել է, իսկ մյուսը՝ ծանր վիրավորվել Օվիեդոյի թաղամասերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել տղամարդու կողմից կրակ բացելու մասին հաղորդում ստանալուց հետո»,- նշված է հայտարարության մեջ:
Դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել նաև մի կին։