Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Մահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր Չերնեցկին Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Կենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ

Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձի և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակցի օրվա կապակցությամբ այսօր կազմակերպվել է հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, Կոմիտեի նախագահի տեղակալները, Կոլեգիայի անդամները, քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև կառույցի մյուս ծառայողներն ու աշխատակազմը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, ծառայողներին ու աշխատակիցներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար։ Վարչապետի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում գնալով ավելի ու ավելի նկատելի է դառնում։ «Իհարկե սրա մեջ երկու տպավորություն կա, մեկը վատ, մյուսը՝ լավ, որովհետև կոռուպցիան միշտ էլ վատ տպավորություն է գործում, բայց ինչպես իրավապահները սիրում են ասել, կոռուպցիայի բացահայտման մասին ավելի հաճախ տեղեկատվություն ստանալը դեռևս չի նշանակում, որ այն իր մասշտաբներով աճում է, հակառակը՝ կոռուպցիայի դեմ պայքարի, մոտեցումների սկզբունքայնությունն է մեծանում»,- ասել է երկրի ղեկավարը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, անդրադառնալով կառույցի անցած 5 տարիների գործունեությանը, փաստել է, որ Կոմիտեն նշված ժամանակահատվածում անցել է կայացման և զարգացման կարևոր ճանապարհ՝ ձևավորել մասնագիտական ներուժ, կուտակել փորձ և ամրապնդել իր կարողությունները՝ կոռուպցիոն հանցագործություններին արդյունավետ արձագանքելու և նոր ռիսկերը բացահայտելու համար։ Արթուր Նահապետյանը ներկայացրել է նշված ժամանակահատվածում կառույցում քննված քրեական վարույթների թվային ցուցանիշները՝ միաժամանակ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի նշանակությունը չի սահմանափակվում բացահայտված դեպքերի կամ քննված վարույթների թվով։ Դրա վերջնական նպատակը այնպիսի պետություն ունենալն է, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ, իսկ քաղաքացին վստահ է, որ արդարությունը վեր է պաշտոնից, անձնական կապերից ու ազդեցությունից։

Արթուր Նահապետյանի փոխանցմամբ՝ անցած հինգ տարիների ընթացքում Կոմիտեի կողմից քննվել է 7524 քրեական վարույթ, որոնցից 1050-ը՝ 2481 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ընթացք է տրվել 23 173 դիմում–հաղորդման։ Ըստ Կոմիտեի նախագահի՝ այս ցուցանիշներից յուրաքանչյուրի հետևում քննիչների, օպերատիվ աշխատակիցների և Կոմիտեի մյուս ծառայողների հետևողական աշխատանքն է:

Ինչ վերաբերում է Կոմիտեի՝ 2026 թվականի առաջին 9 ամիսների արդյունքներին, ապա հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 2472 քրեական վարույթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2061-ի դիմաց։ Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 286 վարույթ՝ 799 անձի վերաբերյալ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են 170 վարույթ՝ 431 անձի վերաբերյալ։

Այսպիսով՝ դատարան ուղարկված վարույթների թիվն ավելացել է 116-ով, իսկ դրանցով անցնող մեղադրյալների թիվը՝ շուրջ 85 տոկոսով։

Ընթացիկ և ավարտված վարույթներով դրամական տեսքով փաստացի վերականգնվել է շուրջ 327 միլիոն դրամ։ Արգելադրվել է շուրջ 24 միլիարդ 300 միլիոն դրամի անշարժ և շարժական գույք։ Համայնքներին վերադարձվել է ապօրինի օտարված 19 հողատարածք՝ շուրջ 873 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ։

Ըստ Արթուր Նահապետյանի՝ հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեի ուշադրության կենտրոնում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել նաև տևական ժամանակ քննվող քրեական վարույթները: Վերջին 9 ամսում ընթացքը լուծված վարույթներից 79-ը քննվել են երկու տարուց ավելի, իսկ 87-ը՝ մեկ տարի ժամկետում։ Դրանց թվում են հանրային հնչեղություն ստացած, նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ վարույթները։

Կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությանը՝ նշելով, որ հաշվետու հիմնական վարույթից անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել հինգ քրեական վարույթ՝ 10 անձի վերաբերյալ։ Եվս 11 մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է։ Արթուր Նահապետյանը վստահեցրել է՝ Կոմիտեն հետևողականորեն շարունակելու է աշխատանքը՝ ապահովելու ամբողջական, անաչառ քննություն և բոլոր հանգամանքների պատշաճ իրավական գնահատական։

Ընդգծելով, որ Կոմիտեի գործունեության կարևոր առաջնահերթություններից է եղել նաև ընտրական գործընթացների օրինականության պաշտպանությունն ու ընտրական կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը, Կոմիտեի նախագահը նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների առնչությամբ նախաձեռնվել է 243 քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 321 անձի նկատմամբ։ 276 անձի վերաբերյալ կազմվել են մեղադրական եզրակացություններ և վարույթներն ուղարկվել են դատարան։

Արթուր Նահապետյանը հատկանաշական է համարել այն հանգամանքը, որ համապետական ընտրությունների ընթացքում իրավապահ մարմինների կողմից բացահայտված և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների շուրջ 70%-ը կազմել են Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթները:

Անդրադառնալով Կոմիտեի առաջնահերթություններին՝ Արթուր Նահապետյանն առանձնացրել է տևական ժամանակ քննվող վարույթների պատշաճ քննությունն ու դրանց դատավարական ավարտի ապահովումը, պատճառված վնասի վերականգնմանն ուղղված հետևողական աշխատանքը, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի և ֆինանսական միջոցների հայտնաբերման ու վերադարձման ուղղությամբ պայքարի ակտիվացումը։

Հակակոռուպցիոն կոմիտեի 5-րդ հոբելյանական տարեդարձի և Կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու, նշանակալի ձեռքբերումներ արձանագրելու և արդյունավետ աշխատանքի համար Կոմիտեի երկու ծառայողներ՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Աշոտ Օհանյանն ու արդարադատության առաջին դասի խորհրդական Գեղամ Մարգարյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Փթուկյանը ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է արժեքավոր նվերով, իսկ արդարադատության առաջին դասի խորհրդական Հարություն Խեդոյանը՝ շնորհակալագրով:

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև կառույցի կայացման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Կոմիտեի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-ամյակ» հոբելյանական կրծքանշանով, «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-ամյակ» հոբելյանական մեդալով և այլ գերատեսչական պարգևներով:

Հանդիսավոր միջոցառման շրջանակում ցուցադրվել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված ֆիլմը, որին հաջորդել է Կոմիտեի նորանշանակ ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառումն ամփոփվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված՝ «Հնգամյա ճանապարհ կոռուպցիայի դեմ պայքարում» գրքի շնորհանդեսով: Հոբելյանական հրատարակության մեջ ամփոփված են անցած 5 տարիների կարևորագույն իրադարձություններն ու զարգացման առանցքային փուլերը, հիմնադրման օրվանից կառույցում տարբեր ժամանակահատվածներում գործունեություն ծավալած և ներկայում աշխատող բոլոր ծառայողների ու աշխատակիցների վերաբերյալ տեղեկությունները։

Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում ենՀակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձըԹուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-իՎրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքըԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջանԱբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. ԼավրովՀիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվելԷրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. ՇոյգուՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ըԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանԵրևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտումԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցըՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցերՖոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններինԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունիԿրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմինԳազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ ԽուդաթյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևըՀայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներՌուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. ՊեսկովԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակելԵռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասինԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՇտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել էԻրանը անհնար է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններումՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ումՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանովԿոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՆոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ինԵրկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԵգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհերԱռատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանումՆիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Ամենադիտված