Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով
Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կարծիքներ են փոխանակում Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի միջև ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առաջարկություններ են փոխանակվում հանդիպման հնարավոր օրակարգի վերաբերյալ։ Կողմերը կարծիքներ են փոխանակում այս հարցի շուրջ», – լրագրողներին ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով ԱԽՏՀ-ում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր եռակողմ հանդիպման բովանդակությունը։
Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ հանդիպումը «ամեն դեպքում հետաքրքիր կլինի» և կգրավի ամբողջ աշխարհի ուշադրությունը։