Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Մ.-ն իր վարած շտապօգնության ավտոմեքենայով Շիրակի փողոցի 17 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց, ով սակայն ճանապարհին մահացել է: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
AuroraNews.am-ը դեպքի առնչությամբ պարզաբանում ստանալու նպատակով կապ է հաստատել ՀՀ քննչական կոմիտեի հետ։
Կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հատկանիշներով։
Հավելենք՝ հետիոտնին վրաերթի ենթարկած շտապօգնության մեքենան ինսուլտով հիվանդի էր տեղափոխում, այս մասին ArmeniaSputnik–ին հայտնել է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հարություն Հարությունյանը: