Ուորլիքը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կբանակցի Բաքվում
HeaderԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում քննարկումներ կանցկացնի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Այս մասին Ուորլիքը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Անհամբերությամբ սպասում եմ Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով քննարկումներին»,- գրել է ամերիկացի համանախագահը՝ հավելելով նաև, որ հանդիպում է ունենալու ԼՂ պատերազմի հետևանքով փախստական դարձած ադրբեջանցիների հետ:
Ուորլիքը ղարաբաղյան հիմնախնդիրների շուրջ բանակցություններիրականացնելու նպատակով Հայաստան էր ժամանել հունիսի 9-ին: Նահանդիպումներ էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Արտաքին գործերինախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երևանում նա հանդիպել էր նաևԲաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին մասնակցող հայմարզիկների հետ: