ԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Ալեն Ճանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնում Լենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ալիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախում ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Թրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը Լույս չի լինելու Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը

Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի Հայաստանը

Դեռ Ռուսաստանը չի հեռացել ամբողջությամբ մեր տարածաշրջանից, ընդամենը հայտարարել է, որ եթե Հայաստանի քաղաքացիները հանրաքվեով կողմ արտահայտվեն, որ Ռուսաստանը պետք է հեռանա, ապա Ռուսաստանը դեմ չէ և կհեռանա տարածաշրջանից։

Արդեն իսկ Իրանը հայտարարում է, որ ինքն է տարածաշրջանի անվտանգության երաշխավորը, և առանց իր կամքի որևէ փոփոխություններ այս տարածաշրջանում չեն կարող լինել։

Ինչո՞ւ, որովհետև 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանը այն տարածքները, որտեղ այսօր գտնվում են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, հենց Պարսկական կայսրությունից է ազատագրել։

Շատերն ասում են՝ չի ազատագրել, բռնակցել է Ռուսական կայսրային, բայց այդ մարդիկ քաղաքականապես տգետ են այն աստիճան, որ չեն հասկանում, որ եթե 1828 թվականին Հայաստանի այսօրվա տարածքները ազատագրելուց հետո Հայաստանին Ռուսաստանը տար անկախություն, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Օսմանյան կայսրությունը կամ նույն Պարսկաստանը դարձյալ նվաճելու էին այդ տարածքները։
Հիմա արդեն մենք հասել ենք մի կետի, որ ռեգիոնալ խնդիրները դարձել են առաջնային, և ռեգիոնալ խաղացողները իրենց անվտանգության խնդիրներն են առաջ մղում։

Ինչո՞ւ, որովհետև Հայաստանը Արևմուտքին է բերում տարածաշրջան, որի հետ համաձայն չեն տարածաշրջանի ոչ մի խաղացող։

Եթե նույնիսկ չեն էլ խոսում այդ մասին բարձրաձայն, բայց միևնույնն է, ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ արաբական աշխարհը, չնայած այն բանին, որ արաբական շատ երկրներում կան ամերիկյան ռազմաբազաներ, միևնույնն է համաձայն չեն, որ Արևմուտքը մտնի այս տարածաշրջան։

Որովհետև քանդվում է արդեն 200 տարի ձևավորված անվտանգության ճարտարապետությունը, իսկ այդ խաղացողները հասկանում են, որ Արևմուտքը որևէ տարածաշրջան մտնում է միայն այդ տարածաշրջանը խառնելու, պատերազմներ ստեղծելու նպատակով։

Դեռ Թուրքիան ոչինչ չի ասել, որովհետև Թուրքիան դեռևս սպասում է։

Միգուցե Ռուսաստանի հեռանալուց հետո Թուրքիան ևս իր պրետենզիաները ներկայացնի, ինչը կարող է բերել ուղիղ հակասությունների, նույնիսկ նաև պատերազմի Թուրքիայի և Իրանի միջև։

Ռուսաստանի հեռանալը մեր տարածաշրջանից քանդում է ողջ ճարտարապետությունը, որը ձևավորվել է բազմաթիվ պատերազմների և ճակատամարտերի արդյունքում, բազմաթիվ մարդկային զոհողությունների արդյունքում։

Եվ այդ ճարտարապետությունը կառուցվել է, որպեսզի մեր տարածաշրջանի ժողովուրդների և առաջին հերթին հենց մեզ՝ հայերիս համար ստեղծի բարենպաստ պայմաններ, որպեսզի մենք մեր բնօրրանում կարողանանք, պահպանելով մեր տեսակը, հարատևենք։

Ռուսաստանը մեր տարածաշրջան եկել է մեր հայերիս և վրացիների խնդրանքով, որպեսզի մեզ ազատագրի պարսկական և օսմանական լծից։

Պարսկական լծից մեզ կարողացավ Ռուսաստանը ազատագրել, թուրքական լծից ևս փորձում էր, բայց ամեն անգամ, երբ Ռուսաստանը հաջողություններ էր ունենում Թուրքիայի հետ պատերազմներում, Արևմուտքը պարտադրում էր Ռուսաստանին, որպեսզի նա Թուրքիային զիջումների գնա և չքանդի Օսմանյան կայսրությունը։

Արևմուտքը դեռևս այն ժամանակներում թույլ չէր տալիս Ռուսաստանին լիարժեք օգնել հայ ժողովրդին և ազատագրել պատմական Հայաստանի ողջ տարածքները։

Այո, այսօր մենք ունենք փոքրիկ Հայաստան համեմատաբար, որովհետև մեր պատմական հողերի մեծ մասը մնացել են այլ պետությունների տարածքներում, հարևան պետությունների տարածքներում։
Բայց դա չի նշանակում, որ մենք այս իրական Հայաստանի խնդիրներին պետք է վերաբերվենք մատների արանքով։

Այո, իրական Հայաստանը այն է, ինչ այսօր մենք ունենք, բայց մեր խնդիրը ոչ թե պետք է լինի էմոցիաներով, ցանկություններով և իլյուզիաներով ապրելը, այլ այդ իրական Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցելը, որպեսզի գոնե այս իրական Հայաստանը կարողանանք պահպանել։

Մեր միջավայրը աշխարհաքաղաքական և ռեգիոնալ իմաստով բավականին բարդ է։

Եվ դա է պատճառը, որ մեր քաղաքական միտքը այնքան բարձր, այնքան գիտական ու այնքան խորը պետք է լինի, որ կարողանա հասկանալ, որ այն ամենը, ինչ մենք այսօր տեսնում ենք, միայն դրանք չեն խնդիրները, խնդիրները ավելի խորքային են։

Մենք շարունակում ենք խոսել Թուրքիայից և Ադրբեջանից, շարունակում ենք պայքարել Ալիևի դեմ, բայց իրականում մեր խնդիրները ավելի խորքային են։

Եվ այդ խորքային խնդիրները չնկատելու պայմաններում մենք շարունակելու ենք խոսել Ալիևի մասին ու հանկարծ տեսնելու ենք, որ մենք խնդիրներ ունենք արդեն Իրանի հետ։

Մենք շարունակելու ենք խոսել Ալիևի մասին ու հանկարծ տեսնելու ենք, որ մենք խնդիրներ ունենք արդեն Ռուսաստանի հետ։

Հետևաբար մենք պետք է կարողանանք իսկապես այս դժվարին պատմական, աշխարհաքաղաքական իրավիճակում քաղաքագիտական, քաղաքական, աշխարհաքաղաքական խորը իմացություն դրսևորենք, որպեսզի կարողանանք լուծել մեր պետության անվտանգության խնդիրը։

Շատերին թվում է, որ պետությունները իրենք իրենց ձևավորվում, իրենք իրենց ապրում են, իրենք իրենց հարատևում են։

Ոչ, դա ամենօրյա աշխատանք է։

Անվտանգությունը, անվտանգային ճարտարապետությունը ամենօրյա քաղաքագիտական աշխատանք է, և դրանով պետք է զբաղվեն բացառապես քաղաքական միտք ունեցող, աշխարհաքաղաքական վերլուծության կարողություն ունեցող անհատները։

Հակառակ պարագայում մենք կկանգնենք շատ ցավալի և շատ դաժան իրողությունների առջև։
 
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. ԱլենԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումՀայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնումԼենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանԱլիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախումՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելըՀայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ ԿարապետյանԹրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունըՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքիՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԼույս չի լինելուԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. ԱվետիսյանՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկըԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջևՀայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարարԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԹրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրություններըԸնդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն ԱսլանյանինԱլիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտաԿրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալՍաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՌուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներինԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով ԵվրոպանԵրևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել էԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներըԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներԻրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանըԲերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակԿարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետՀյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվումՕկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումըԴարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. MarcaՀորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿԶելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համարԲողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
Ամենադիտված