Սուխումի կենտրոնը հեղեղվել է տեղատարափ անձրևների պատճառով
HeaderՍուխումի կենտրոնական փողոցները հեղեղվել են մայիսի 24-ին տեղացած հորդառատ անձրևների պատճառով:
«Սարերում տեղացած սաստիկ անձրևները և ափերից դուրս եկած գետերը հեղեղումների պատճառ են դարձել Սուխումում»,-լրագրողներին ասել է քաղաքի վարչակազմի կոմունալ վարչության պետ Ելենա Ատեպինան:
Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Տիգրան Դելիբալթյանի խոսքով՝ քաղաքի հեղեղման հետևանքով դժբախտ պատահարներ չեն գրանցվել:
Հասարակական տրանսպորտի աշխատանքը մի քանի երթուղիներում ժամանակավորապես դժվարացել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: