Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Իրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան Ամերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին

Այն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան

Այնպես ինչպես բժիշկը, եթե սխալ դիագնոզ նշանակեց, սխալ բուժում է անելու և հիվանդը մահանալու է, այդ նույն տրամաբանությամբ էլ քաղաքական էլիտաները, եթե սխալ դիագնոզ դրեցին, սխալ ճանապարհով են գնալու և վտանգի առաջ են կանգնեցնելու սեփական պետությունն ու ժողովրդին։

Ընդդիմադիր վերջին հավաքը, որը հռչակել է չորս կետեր և հիմա փորձում է իրազեկման քաղաքականություն իրականացնել, որպեսզի ժողովրդին ներկայացնի իր տեսակետը և ինչի շուրջ պետք է համախմբվի Հայաստանի ժողովուրդն ու պայքարի, դա սխալ դիագնոզ է և հերթական սխալ դիագնոզը։

Մեր այսպես կոչված ընդդիմադիրները արդեն մի քանի սխալ դիագնոզներ են դրել և արդյունքում սխալ պրոցեսներ են տարել և էլ ավելի են բարդացրել և մեր պետության, և ժողովրդի, և իրենց վիճակը։

Հիմա էլ կարևորագույն խնդիրը, կարևոր հիվանդությունը ֆիքսելուց և այն բուժելուց զատ, նրանք խոսում են այնպիսի գաղափարներից և ծրագրերից, որոնք առաջնահերթ չեն։

Ընդդիմության ֆիքսած օրակարգերը որևէ կերպ չեն լուծում Հայաստանի անվտանգության խնդիրը։

Ընդդիմությունը ոչ թե պետք է պայքարի սահմանադրությունը փոխել թե չփոխելու, եկեղեցին պաշտպանելու կամ չպաշտպանելու, ազգային արժեքները պաշտպանելու թե չպաշտպանելու համար։ Իհարկե դրանք կարևոր են, բայց դրանք առաջնային չեն։
 
Ամենաառաջնայինը մեր տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության խնդրի լուծումն է։
 
Բոլոր պրոբլեմները մեզանում առաջացել են ոչ թե սահմանադրության կամ եկեղեցին պաշտպանել չպաշտպանելու հարցի շուրջ, այլ առաջացել են այն պատճառով, որ Հայաստանը գեոպոլիտիկ լարված իրավիճակում երկու լարի վրա խաղալու քաղաքականության արդյունքում հիմա արդեն հայտնվել է մի վիճակում, որ արդեն բացահայտ գնում է դեպի արևմուտք։

Գնում է արևմուտք՝ արևմուտքի ձեռքում գործիք դառնալու Ռուսաստանի դեմ գեոպոլիտիկ պայքարում։

Եվ սա է ամենաառաջնային խնդիրը։

Ընդդիմությունը իր ջանքերը, փողը, ռեսուրսը պետք է ծախսի հասարակությանը բացատրելու, հասարակությանը ներկայացնելու, որ առանց հայ-ռուսական հարաբերությունների, առանց Ռուսաստանի կողքին կանգնելու Հայաստանի անվտանգության խնդիրը չի լուծվելու, Հայաստանում խաղաղություն չի լինելու։

Սա նշանակում է, որ այսօր մեր ողջ ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի մեր ժողովրդին ներկայացնենք սա, այլ ոչ թե ստեղծենք երկրորդային օրակարգեր, որոնք մի կողմից հասարակության մեծամասնությանը չեն հետաքրքրում, մյուս կողմից էլ այդ խնդիրները լուծելով չի լուծվելու Հայաստանի անվտանգության խնդիրը։

Սա է պատճառը, որ ես անընդհատ քննադատում եմ ընդդիմությանը, քանզի ընդդիմությունը իր գործողություններով իրականում ընդդիմություն չէ, բայց զբաղեցրել է ընդդիմադիր հարթակը։

Եվ երբ այս մարդկանց ասում ենք՝ ազատեք ընդդիմադիր հարթակը, կանգնեք օրվա իշխանության կողքին, որովհետև մեծ հաշվով ամենակարևոր հարցում դուք տարաձայնություններ չունեք, դուք էլ եք մտածում, որ հնարավոր է երկու լարի վրա խաղալ, հնարավոր է գերլարված աշխարհաքաղաքական իրավիճակում լավ հարաբերություններ պահպանել և արևմուտքի, և Ռուսաստանի միջև, որը իրականում անհնար է, նրանք նեղանում և սկսում են մեզ քննադատել։

Իրականում Հայաստանում պետք է լինի նոր որակի ընդդիմություն, որը կհասկանա, որոնք են առաջնային խնդիրները և ինչ պետք է անել երկրի անվտանգության խնդիրը լուծելու համար։

Եվ դարձյալ ուզում եմ շեշտել՝ անվտանգության խնդիր ունեցող երկրում ներքաղաքական պայքարը դառնում է ոչ միայն երկրորդական, այլ նաև անիմաստ։

Որովհետև չլուծված անվտանգության պարագայում ինչ ուզում ես արա, միևնույնն է գալիս կանգնում ես մեկ հարցի առջև՝ ինչպես լուծես երկրիդ անվտանգությունը։

Եվ այս հարցը պետք է լինի քաղաքական օրակարգի միակ հարցը։ Մեր բոլոր ջանքերը, ռեսուրսները պետք է ներդնենք, որպեսզի լուծենք մեր երկրի անվտանգության խնդիրը։

Մնացած բոլոր հարցերը երկրորդական են։

Սա քաղաքական էլիտաները վերջապես պետք է հասկանան։

Շատերը ինձ ասում են՝ դե դու արա։

Ես իմ հնարավորությունների, ռեսուրսների չափով արդեն վեց տարի է փորձում եմ մեր հասարակությանը և քաղաքական էլիտաներին ներկայացնել այն տեսակետը, որ առանց հայ-ռուսական հարաբերությունների, առանց Ռուսաստանի կողքին կանգնելու մեր անվտանգության ճարտարապետության խնդիրը մենք չենք լուծելու։

Իմ ռեսուրսները այնքան են, որքան ես կարողանում եմ իմ պայքարը, իմ խոսքը տեղ հասցնել։

Բայց դրա համար լուրջ համախմբում է պետք։

Եվ ոչ թե համախմբում միայն իշխանություն-ընդդիմություն, այլ ընդդիմություն տրամաբանության շրջանակում, այլ համազգային համախմբում, որպեսզի մեր ողջ էլիտան՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, ինքը նախ հասկանա, որ հայ-ռուսական հարաբերությունները բիզնեսի, լավ ապրելու մասին չեն, այլ պետություն ունենալու-չունենալու մասին են։

Եվ հետո ինքը կարողանա իր ռեսուրսներով մեր ժողովրդին բացատրել, համոզել, հասկացնել, որ մենք չենք կարող գնալ արևմուտք, որ մենք չենք գնալու արևմուտք, որ մենք պետք է կանգնենք Ռուսաստանի կողքին, նրա առաջարկած երեք պլյուս երեք ձևաչափով լուծենք մեր անվտանգության խնդիրը։

Մենք հասել ենք արդեն մի կետի, որ մեր տարածաշրջանային խնդիրներում արդեն ոչ միայն էքսպերտների մակարդակով, ոչ միայն մենք, այլ արդեն պետական մակարդակներով են խոսում 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի մասին։
Իսկ սա նշանակում է, որ արդեն մեր հարևան երկրները պետական մակարդակով մեսիջներ են ուղարկում, որ քանդվում է մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը։
Իսկ դա քանդում է արևմուտքը։

Որովհետև արևմուտքին մեր տարածաշրջանում պետք է պատերազմ՝ Ռուսաստանի և Իրանի դիրքերը թուլացնելու, Ռուսաստանի հակաամերիկյան հեգեմոնիայի դեմ մղվող պայքարը թուլացնելու կամ վախճանին հասցնելու նպատակով։

Իրականում այն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել։

Մեզ պետք է խորությամբ ուսումնասիրել մեր իսկ պատմությունը, մեր տարածաշրջանի պատմությունը, մեր տարածաշրջանի քաղաքական միտքը և լուրջ քաղաքական, գիտական հետևություններ անել, թե ինչ է կատարվում մեզանում և ինչպես մենք պետք է կարողանանք լուծել այս խնդիրը։
 
Հայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. ԱվետիսյանՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկըԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջևՀայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարարԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԹրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրություններըԸնդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն ԱսլանյանինԱլիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտաԿրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալՍաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՌուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներինԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով ԵվրոպանԵրևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել էԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներըԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներԻրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանըԲերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակԿարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետՀյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվումՕկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումըԴարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. MarcaՀորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿԶելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համարԲողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովումՃապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներԱրարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանՊուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովինԹուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքովThe Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքումՏոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվՎթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանումԿրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինըԳորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներինԿոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանըCOVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿՎարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱԹուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ
Ամենադիտված