Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Իրանի իշխանությունները համաձայնության կհասնեին Միացյալ Նահանգների հետ՝ հակամարտությունը լուծելու համար, եթե չլինեին նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ Կոնգրեսի ընտրությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք (Իրանը) պատրաստ էին համաձայնության գալ ինձ հետ։ Մենք արդեն համաձայնության կհասնեինք, եթե չլինեին այս ընտրությունները։ Բայց մենք միևնույն է, համաձայնության կհասնենք», – ասել է նախագահը CBS News-ին տված հարցազրույցում։
Դեմոկրատները հաղթել են ընտրություններում և 2027 թվականի սկզբին կվերադարձնեն Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը։