Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը հավերժ է և անսասան»։ Նա նշել է, որ երկու երկրների միջև առկա «եղբայրությունն» անհնար է քանդել։
Ադրբեջանի ղեկավարի ձևակերպմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կանգնելու երրորդ ուժերի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։ Ալիևը հավելել է, որ թուրք ժողովրդի աջակցությունն իրենց կողքին երբեք չի մոռացվի։
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ Ալիևը հայտնել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն ընթանում է, և հույս է հայտնել, որ այն կոնկրետ արդյունքներ կտա։