Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին
Ռուսական զորքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։
Ինչպես հաղորդում է ուկրաինական ԴՏԷԿ էներգետիկ ընկերությունը, հարձակումից վնասվել են տարածաշրջանի կարևոր էներգետիկ օբյեկտները։ Էլեկտրամատակարարումն ընդհատվել է Պավլոգրադի, Սամարի, Կամենսկի, Դնեպրի շրջաններում, ինչպես նաև Դնեպր քաղաքում։
Մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ հիվանդանոցներն ու կենսական նշանակության ենթակառուցվածքներն անցնում են գեներատորներով աշխատանքի։