Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժել
Եգիպտոսի Էլ Այաթ քաղաքում գնացքի չորս վագոն դուրս է եկել ռելսերից և շրջվել։ Վթարի հետևանքով տուժել է առնվազն 150 մարդ։ Այս մասին հայտնում է եգիպտական Masrawy պարբերականը։
Տուժածները ստացել են կոտրվածքներ և սալջարդեր։ Նրանց տեղափոխում են մոտակա հիվանդանոցներ՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար։
Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության ավելի քան 50 մեքենա։ Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու երկաթուղային վթարի պատճառները։