ԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները քննարկում են Ուկրաինային շուրջ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում է Financial Times պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ՝ միջանկյալ ընտրություններից հետո Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողություն ստացած դեմոկրատները մտադիր են ուժեղացնել նաև նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը։ Օգնության նոր փաթեթը կարող է ներառել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների մատակարարում, հետախուզական աջակցություն և Starlink արբանյակային կապի նկատմամբ վերահսկողություն։
Դեմոկրատները նախատեսում են նաև վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցային օրենսդրությունը և ուսումնասիրել Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական որոշումները։ Սակայն առանց հանրապետականների աջակցության նրանք չեն կարողանա հաղթահարել նախագահի հնարավոր վետոն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Կոնգրեսի նոր կազմը կվերսկսի Կիևին ֆինանսական և ռազմական օգնության քննարկումները։