Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին։
Առաջիկա շաբաթվա ընթացքում պետության ղեկավարի օրակարգում նախատեսված միջոցառումների մասին հայտնել է «Вести» տեղեկատվական ծառայությունը՝ վկայակոչելով լրագրող Պավել Զարուբինին, տեղեկացնում է «Интерфакс»-ը։
ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում։