Հավայիում հինգ մարդ է զոհվել ինքնաթիռի կործանման հետեւանքով
HeaderԱՄՆ-ի Հավայիի նահանգի Կաուայի կղզում հինգ մարդ է զոհվել թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Hawaii News Now հեռուստաալիքը:
Ավիաաղետը տեղի է ունեցել մայիսի 23-ին Պորտ Ալեն օդանավակայանից ոչ հեռու: Ինքնաթիռում, բացի օդաչուից, եղել են պարաշյուտային սպորտի գծով երկու հրահանգիչներ եւ երկու զբոսաշրջիկներ:
Իշխանությունները հայտնել են, որ չորս մարդ զոհվել է տեղում, հինգերորդը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
Ինքնաթիռի կործանման պատճառն առայժմ պարզված չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: