Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել
Ֆրանսիայի օդային տարածքով թռչող 4 ինքնաթիռում պայթուցիկ սարքերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել։
Տեղեկությունը հրապարակել է Ֆրանսիայի վարչապետի գրասենյակը։
Բոլոր ինքնաթիռներն անվտանգ վայրէջք են կատարել, և ռումբերի վնասազերծման մասնագետները ստուգումներ են անցկացնում։
Աշխատանքներ են տարվում Եվրոպայում թռիչքների ժամանակ ռումբերի սպառնալիքների աղբյուրը պարզելու համար։
Միայն երեկ Եվրոպայում ստացվել է ինքնաթիռներում ռումբերի առկայության մասին մոտ 30 կեղծ հաղորդագրություն։