Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկն Ազգերի լիգայի C2 խմբի վերջին 2 հանդիպման համար։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ — ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա)
Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»
Ալեքսանդր Միշիև — «Ուրարտու»
Գոռ Մատինյան — «Սարդարապատ»
Պաշտպաններ
Արտեմ Բանդիկյան — ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան — «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյան — «Օլիմպիակոս» (Հունաստան)
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Արման Ղազարյան — «Ուրարտու»
Արգիշտի Պետրոսյան — ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան — «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Կառլեն Հովհաննիսյան — «Ակրոն» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Ռուսաստան)
Գոռ Մանվելյան — «Նոա»
Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»
Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»
Էդգար Փիլոյան — «Ալաշկերտ»
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Հարձակվողներ
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Էդգար Սեվիկյան — «Սեուտա» (Իսպանիա)
Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան — «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)
Արթուր Միրանյան — «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել)
Արթուր Ղարիբյան — «Ռոդինա» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Տեներիֆե» (Իսպանիա)
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Վնասվածքների պատճառով ազգային ընտրանուն չեն միանա Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Խուլիո Բուենոն («Արարատ-Արմենիա»), Էդուարդ Սպերցյանը («Ալ-Ահլի») և Ֆինն Գերագուսյանը («Սանդերլենդ»)։
Էրիկ Սիմոնյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա») և Վահան Բիչախչյանը նոր են ապաքինվել վնասվածքից և դեռևս չունեն լիարժեք մարզավիճակ ազգային հավաքականին օգնելու համար։