ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ)
Երեկ՝ նոյեմբերի 5-ին, Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես հայտարարեց Պորտուգալիայի ազգային հավաքականում իր ելույթներն ավարտելու մասին։ Լեգենդար հարձակվողի միջազգային կարիերայի ավարտի ֆոնին ՈւԵՖԱ-ն հատուկ անդրադարձ է կատարել նրան:
Եվրոպական ֆուտբոլային կառույցի մամուլի ծառայությունը սոցցանցերի իր էջերում հուզիչ տեսանյութ է հրապարակել ամիսներ առաջ կայացած ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա (0-5) հանդիպումից։
Միլիոնավոր դիտումներ հավաքած և թրենդային դարձած տեսանյութում Ռոնալդուն խաղադաշտ է դուրս գալիս ներառական ֆուտբոլով զբաղվող հայ պատանի Ռուբենի ուղեկցությամբ։
Տեսանյութին կից ՈւԵՖԱ-ն կատարել է հետևյալ գրառումը․ «Մենք կկարոտենք այս պահերը, Կրիշտիանու…»։ Տեսանյութն՝ այստեղ: