Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել

Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Պաշտպանության նախարարության կողմից մշակված նախագիծը, որով նախատեսում է ընդլայնել ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության լիազորությունները։ Մասնավորապես, առաջարկվում է ռազմական ոստիկանությանը իրավունք վերապահել իրականացնել թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում, ինչպես նաև օպերատիվ խնդիրները լուծելու նպատակով ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ և օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր։

 

 

Նման փոփոխություններ են նախատեսվում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով։

 

 

Ինչո՞վ է հիմնավորվում փոփոխությունների անհրաժեշտությունը

 

 

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրությամբ ռազմական ոստիկանությունն իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն և օրենքով սահմանված դեպքերում ու կարգով՝ հետաքննություն։ Սակայն գործող կարգավորումներն ու տրամադրված գործիքակազմը բավարար չեն համարում ռազմական ոստիկանության առջև դրված խնդիրներն արդյունավետ իրականացնելու համար։

 

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին փոխվում են հանցագործությունների տեսակները, դրանց կատարման եղանակներն ու մեթոդները։ Հանցագործություններ կատարելու, դրանց հետքերը թաքցնելու կամ պարտակելու նպատակով օգտագործվում են նաև տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ բջջային և ինտերնետային կապ։

 

Առանձնակի խնդիր են համարվում բարձր լատենտայնություն ունեցող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, ինչպիսիք են թմրամիջոցների և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը, զինվորական ունեցվածքի հափշտակությունները, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող հանցագործությունները։

 

Ռազմական ոստիկանությունը կկարողանա վերահսկել հեռախոսային և թվային հաղորդակցությունը

 

Նախագծի առանցքային փոփոխությամբ առաջարկվում է ռազմական ոստիկանությանը ևս վերապահել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավունք։

 

Ըստ նախագծի հիմնավորման՝ այս հնարավորությունը թույլ կտա ռազմական ոստիկանությանը ժամանակին կանխել, խափանել, հայտնաբերել և բացահայտել զինված ուժերում կատարվող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։

 

Որպես օրինակ՝ նշվում են ինքնասպանության հասցնելը, շորթումը և այլ հանցագործություններ։ Նախատեսվող գործիքը կարող է օգտագործվել նաև դրանց առաջացման պատճառներն ու պայմանները բացահայտելու համար, այդ թվում՝ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների և քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի առկայությունը պարզելու նպատակով։

 

Հիմնավորման մեջ ընդգծվում է, որ միջոցառումն իրականացվելու է այն նույն ընդհանուր պահանջներով, որոնք ներկայում գործում են ոստիկանության, քրեակատարողական ծառայության մարմինների և Հակակոռուպցիոն կոմիտեի համար։

 

Կստեղծվեն իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ

 

Նախագծով նախատեսվում է ռազմական ոստիկանությանը հնարավորություն տալ իր առջև դրված խնդիրներն իրականացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ։

 

Բացի այդ, ռազմական ոստիկանությունը կկարողանա օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր։

 

Հիմնավորման համաձայն՝ այս լիազորությունների անհրաժեշտությունը պայմանավորված է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետ իրականացման և դրանց մեթոդների ու միջոցների գաղտնիության ապահովման անհրաժեշտությամբ։

 

Ի՞նչ փոփոխություններ են կատարվելու օրենքում

 

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի երեք հոդվածներում։

 

  • 10-րդ հոդված․ ռազմական ոստիկանությունը կներառվի այն մարմինների շարքում, որոնք կարող են իրականացնել թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում։

 

  • 14-րդ հոդված․ 2.1-ին մասում 11-րդ կետից հետո կավելացվի 12-րդ կետի վերաբերյալ հղում։

 

  • 31-րդ հոդված․ ռազմական ոստիկանությունը կներառվի այն մարմինների շարքում, որոնք իրենց խնդիրներն իրականացնելու նպատակով կարող են օրենքով սահմանված կարգով ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ և օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր։

 

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

 

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ փոփոխությունների ընդունումը կնպաստի զինված ուժերում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, ինչպես նաև այլ իրավախախտումների կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման արդյունավետության բարձրացմանը։

 

Ակնկալվում է նաև, որ դա կնպաստի զինված ուժերում կանոնադրական հարաբերությունների և բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանը, ինչպես նաև մարտունակության բարձրացմանը։

 

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։

 

Նախագծով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը»,- տեղեկացնում է կայքը։

 
Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցություններըՆաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել էԲարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ ՏուլիպաԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվենԼեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացըԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԶելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկելՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ ԹրամփԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանՀամայնքային ոստիկանությունը նոր պետ ունիՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհըՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեԽորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներինՔուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերըԱշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ինԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. ԹրամփՍահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhՌուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերըԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանըԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերինՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրաՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվումՋերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` ՀայաստանումՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքումՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիր
Ամենադիտված